Երևան`   +11 °C
Այսօր`   Երկուշաբթի, 02 նոյեմբերի, 2026 թ.

«Նեթանյահուի ճնշման ներքո Թրամփի վարչակազմը կարող է առաջիկա օրերին միջուկային հարված հասցնել Իրանին»․ Կարլսոն

252
Այսօր, 10:19
«Նեթանյահուի ճնշման ներքո Թրամփի վարչակազմը կարող է առաջիկա օրերին միջուկային հարված հասցնել Իրանին»․ Կարլսոն

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի վարչակազմը կարող է որոշել միջուկային հարված հասցնել Իրանին։ Նման կարծիք է հայտնել ամերիկացի լրագրող Թաքեր Կարլսոնը՝ X սոցիալական ցանցում։

«Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուի ճնշման ներքո Թրամփի վարչակազմը, հնարավոր է, առաջիկա օրերին միջուկային հարված հասցնի Իրանին։ Թիրախը կլինի Իրանի կենտրոնական հատվածում գտնվող Փիքաքս լեռը, որտեղ, ըստ իսրայելական հետախուզության պնդումների, Իրանի կառավարությունը վերսկսել է միջուկային հարստացման իր ծրագիրը»,- գրել է լրագրողը։ Կարլսոնի խոսքով՝ ԱՄՆ բանակի սովորական սպառազինության մեջ չկա այնպիսի զենք, որն ի վիճակի է գրանիտի միջով 300 ֆուտ (մոտ 91 մետր) խորությամբ ներթափանցել և ոչնչացնել այն թունելները, որտեղ կարող է իրականացվել ուրանի հարստացումը։ Լրագրողի պնդմամբ՝ նման իրավիճակում միակ ռազմական տարբերակը միջուկային հարվածն է, որի իրականացումը փորձում է առաջ մղել Նեթանյահուն։ Նրա խոսքով՝ Իսրայելի վարչապետն այս հարցով ամեն օր զանգահարում է Թրամփին։

Լրագրողը հայտնում է, որ միջուկային զենք կիրառելու կամ չկիրառելու վերաբերյալ որոշումը կարող է կայացվել մինչև նոյեմբերի 7-ը։ Ներկայումս Թրամփը խորհրդակցում է իր խորհրդականների, այդ թվում՝ փոխնախագահ Ջեյ Դի Վենսի և հատուկ բանագնաց Սթիվ Ուիթքոֆի հետ, որոնք շարունակում են կողմ լինել Իրանի հետ համաձայնության հասնելուն։