Երևան`   +13 °C
Այսօր`   Շաբաթ, 24 հոկտեմբերի, 2026 թ.

«Ինչ կլինի ՀՀ-ի հետ, եթե ավարտվի ռուս֊ուկրաինական հակամարտությունը»․ Գագիկ Համբարյան

95
Այսօր, 22:36
«Ինչ կլինի ՀՀ-ի հետ, եթե ավարտվի ռուս֊ուկրաինական հակամարտությունը»․ Գագիկ Համբարյան

Քաղաքագետ Գագիկ Համբարյանը ֆեյսբուքյան էջում գրել է․ «Տնտեսական զավեշտ...
Հայաստանի ամենամեծ հարկատուն Մոբայլ Սենթրն է՝ հեռախոսներ և պլանշետներ վաճառող ընկերությունը։ Սա նորմալ կդիտվեր, եթե Հայաստանը հեռախոսներ և պլանշետներ արտադրող երկիր լիներ։ Բայց մեր տնտեսական աճով հպարտացող թերուսի երկրպագուները չեն մանրամասնում, թե ի՜նչ կլինի Հայաստանի հետ, եթե ավարտվի ռուս֊ուկրաինական հակամարտությունը, քանի որ բոլորին է հայտնի, որ Հայաստանը դարձել է հեռախոսների թիվ մեկ ռեէքսպորտ անող երկիրը դեպի Ռուսաստան։
Ժողջան, պատկերացնում ես՝ ի՜նչ կլինի մեր տնտեսական աճի հետ, եթե ռուսները որոշեն, որ այդ ապրանքի ռեէսպորտյորը պետք է այսուհետ լինի, օրինակ՝ Ղրղզստանը... Հայաստանի պետբյուջեն կզրկվի այդ 64 միլիարդ դրամի 95%֊ից... Հետաքրքիր է, «հականիկոլական» Պուտինն այս մասին չի մտածե՞լ»։

Աղբյուրը`   Գագիկ Համբարյան