Երևան`   +14 °C
Այսօր`   Շաբաթ, 24 հոկտեմբերի, 2026 թ.

Հռոմում տեղի է ունեցել հակապատերազմական մեծ երթ

86
Այսօր, 20:19
Հռոմում տեղի է ունեցել հակապատերազմական մեծ երթ

Հռոմի կենտրոնում ռազմական հակամարտությունների դեմ ուղղված լայնածավալ ցույց է տեղի ունեցել։

Բազմահազարանոց ցույցի մասնակիցները երթով շարժվել են Հանրապետության հրապարակից (Piazza della Repubblica) դեպի Կայսերական ֆորումների փողոց (Via dei Fori Imperiali)։ Նրանք դեմ են արտահայտվել ռազմական ծախսերի աճի, ՆԱՏՕ-ի և Իսրայելի քաղաքականության, ինչպես նաև գործող կառավարության օրակարգի դեմ։

Ցուցարարները տասը մետրանոց պաստառ էին բարձրացրել, որի վրա գրված էր. «Իտալիա՛, մի՛ մասնակցիր պատերազմին»։ Նրանք վանկարկում էին Պաղեստինին աջակցող կարգախոսներ և բացականչում. «Ո՛չ մի ցենտ, ո՛չ մի զինվոր՝ ՆԱՏՕ-ին»։

Ցուցարարների պաստառներից մեկի վրա գրված է եղել. «Դադարեցրե՛ք գումար տալ Զելենսկիին»։