Երևան`   +14 °C
Այսօր`   Շաբաթ, 24 հոկտեմբերի, 2026 թ.

Արթիկում «Ապրելու երկիր» կուսակցության բերման ենթարկված անդամները վկայի կարգավիճակում են. նրանց բաց են թողել ՀԿԿ-ից

104
Այսօր, 20:30
Արթիկում «Ապրելու երկիր» կուսակցության բերման ենթարկված անդամները վկայի կարգավիճակում են. նրանց բաց են թողել ՀԿԿ-ից

Արթիկում «Ապրելու երկիր» կուսակցության բերման ենթարկված անդամներին, այդ թվում՝ համայնքապետի թեկնածու Արթուր Աստոյանին մի քանի ժամ անց բաց են թողել։

«Ապրելու երկիր» կուսակցության համահիմնադիր Մեսրոպ Առաքելյանը «Փաստինֆո»-ի հետ զրույցում հայտնել է, որ նրանք վկայի կարգավիճակ ունեն, որևէ լուրջ բան չկա, պարզապես ընտրությունները խոչընդոտելու համար բերման են ենթարկել։

Քրեական վարույթը վերաբերում է իբրև ընտրողին ինչ-որ բան խոստանալուն։