Երևան`   +12 °C
Այսօր`   Կիրակի, 01 նոյեմբերի, 2026 թ.

ԵՄ-ն հաստատել է Ռուսաստանի դեմ պատժամիջոցների 22-րդ փաթեթը

693
Երկուշաբթի, 12 հոկտեմբերի, 2026 թ., 13:24
ԵՄ-ն հաստատել է Ռուսաստանի դեմ պատժամիջոցների 22-րդ փաթեթը

ԵՄ անդամ երկրների արտգործնախարարները նոր պատժամիջոցներ են սահմանել Ռուսաստանի ռազմարդյունաբերական համալիրի դեմ՝ պատժամիջոցների ցանկում ներառելով շուրջ 1600 ֆիզիկական և իրավաբանական անձ։ Այս մասին X սոցիալական ցանցի իր էջում հայտնել է ԵՄ արտաքին գործերի և անվտանգության քաղաքականության հարցերով բարձր ներկայացուցիչ Կայա Կալասը։

«Սա պատերազմի մեկնարկից ի վեր Ռուսաստանի դեմ պատժամիջոցների ցանկի ամենամեծ ընդլայնումն է։ Նոր սահմանափակումների կեսից ավելին կապված է բալիստիկ հրթիռների արտադրության շղթայի հետ։ Մենք զգալիորեն դժվարացնում, դանդաղեցնում և թանկացնում ենք այն զենքերի արտադրությունը, որոնք Ռուսաստանն օգտագործում է ուկրաինացիներին սպանելու համար»,- նշել է նա։