Երևան`   +12 °C
Այսօր`   Շաբաթ, 21 նոյեմբերի, 2026 թ.

«ԱՊՀ-ն կարող է ավելի մեծ հաջողությունների հասնել, եթե վերացնի առևտրային խոչընդոտները»․ Պուտին

467
Ուրբաթ, 09 հոկտեմբերի, 2026 թ., 11:42
«ԱՊՀ-ն կարող է ավելի մեծ հաջողությունների հասնել, եթե վերացնի առևտրային խոչընդոտները»․ Պուտին

ԱՊՀ-ն կարող է շատ ավելի մեծ հաջողությունների հասնել, եթե ընթանա առևտրային խոչընդոտների վերացման ճանապարհով։ РИА Новости-ի հաղորդմամբ՝ այս մասին ասել է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը՝ ԱՊՀ երկրների ղեկավարների նեղ կազմով հանդիպման ժամանակ։ «Հնարավո՞ր է ավելի արագ առաջ շարժվել։ Հավանաբար՝ հնարավոր է։ Ի՞նչ է դրա համար անհրաժեշտ։ Անհրաժեշտ է վերացնել խոչընդոտները»,- նշել է Ռուսաստանի առաջնորդը։

Պուտինի խոսքով՝ «երբեմն ազգային մակարդակում» սահմանափակումներ են մտցվում, ինչն էլ խնդիր է դառնում: