«ԵՄ-ն մինչև 2027 թվականի վերջ ամբողջությամբ կհրաժարվի ռուսական գազից»․ Ֆոն դեր Լայեն
![]() Չնայած էներգետիկ ճգնաժամին՝ Եվրոմիությունը մտադիր է մինչև 2027 թվականի վերջ ամբողջությամբ դադարեցնել ռուսական գազի ներկրումը։ Այս մասին Եվրոպական խորհրդարանի նիստում ունեցած ելույթի ժամանակ հայտարարել է Եվրոհանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լայենը։ «Չորս տարի առաջ Ռուսաստանը փորձում էր մեզ շանտաժի ենթարկել։ Այդ ժամանակ մեր գազի ներկրման 45%-ը գալիս էր Ռուսաստանից։ Գործնականում մեկ գիշերվա ընթացքում այդ ներկրման գրեթե ամբողջ ծավալը դադարեցվեց։ Սակայն Եվրոպան միասնաբար դիմացավ, և մենք այս իրավիճակից ավելի ուժեղ դուրս եկանք»,- նշել է նա։ Նրա խոսքով ԵՄ-ն դիվերսիֆիկացրել է գազի մատակարարումները և զգալիորեն արագացրել սեփական մաքուր էներգետիկայի զարգացմանն ուղղված ներդրումները։ «Այսօր ռուսական գազի ներկրման մասնաբաժինը 45%-ից նվազել է մինչև 12%։ Եվ մինչև հաջորդ տարվա վերջ այն կհասցնենք զրոյի»,- հայտարարել է Եվրոհանձնաժողովի նախագահը։ |

«Հարկատուների գումարների տնօրինման վերաբերյալ հարցեր ունեմ»․ Մհեր Կարագոզյան
18024.10.2026, 01:06
«Եթե ԵԱՏՄ-ն կասեցնի ՀՀ անդամակցությունը, ներկրվող ապրանքները թանկանալու են 20 տոկոսով»․ Հայկ Ֆարմանյան (տեսանյութ)
17123.10.2026, 15:00
Ռուսական դիզելային վառելիքով բեռնված առաջին լցանավն ուղևորվել է դեպի Նյու Յորք
69823.10.2026, 12:48
«Բնական գազի գնի՝ 69%-ով բարձրացումը չի հանգեցնի էլեկտրաէներգիայի սակագնի նույնքան աճի»․ Հրայր Կամենդատյան
22922.10.2026, 02:06
«Հանգիստ եղեք». Հասմիկ Հակոբյան (տեսանյութ)
16321.10.2026, 15:06
«Ո՞նց ենք գազի գնի թանկացման տակից դուրս գալու». լրագրողը՝ Գևորգ Պապոյանին (տեսանյութ)
25521.10.2026, 13:18
