«Արտաշրջանային ուժերի միջամտությունը կարող է հանգեցնել անկայունության». Իրանի խորհրդարանի նախագահ
![]() Իրանի խորհրդարանի նախագահ Մոհամմադ Բաղեր Ղալիբաֆը Հայաստանի արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանի հետ հանդիպման ժամանակ հայտարարել է, որ Իսլամական Հանրապետության անփոփոխ քաղաքականությունը հարևան երկրների հետ հարաբերությունների զարգացումն ու ամրապնդումն է գործնական և ռազմավարական մակարդակներում: Այս մասին տեղեկացնում է Pars Today-ը։ Նա, մասնավորապես, ասել է. «Հուսով եմ՝ մոտ ապագայում վերջնականապես կհամաձայնեցվի Իրանի և Հայաստանի միջև ռազմավարական համագործակցության համաձայնագիրը։ Երկկողմ հարաբերություններից բացի, Կովկասում կան նաև տարածաշրջանային հարցեր, ներառյալ՝ տրանսպորտային երթուղիներ, որոնք Իրանը և Հայաստանը կարող են քննարկել։ Այսօր Կովկասյան տարածաշրջանը, առավել քան երբևէ, խաղաղության կարիք ունի, և դա պետք է ապահովվի պաշտոնական սահմանների ամրապնդմամբ։ Փորձը ցույց է տվել, որ արտաշրջանային ուժերի միջամտությունը կարող է հանգեցնել անկայունության։ Օրինակ՝ Պարսից ծոցի շրջանում մենք տեսնում ենք, որ եկել են օտար տերություններ, և որոշ երկրներ կարծում էին, թե նրանց ներկայությունը կարող է ապահովել իրենց անվտանգությունը, սակայն արդյունքում առաջացել է անկայունություն։ Այդ տերությունները միայն ձգտում են հասանելիություն ստանալ տարածաշրջանի երկրների հնարավորություններին և ռեսուրսներին ու հետապնդում են սեփական շահերը։ Հուսով ենք՝ երկու երկրների միջև քաղաքական և տնտեսական ոլորտներում կարծիքների փոխանակումն ու կայուն, հետևողական համագործակցությունը կնպաստեն տարանցման, էներգետիկայի և այլ ուղղություններով հնարավորությունների ստեղծմանը և գործնական արդյունքներ կտան։ Ամերիկացիները ռազմական ոլորտում Իրանի հետ դիմակայության մեջ չեն հասել իրենց նպատակներից և ոչ մեկին և պարտություն են կրել, իսկ քաղաքական ոլորտում խախտել են հուշագրի իրականացման ընթացքում ձեռք բերված պայմանավորվածությունները՝ այդպիսով ևս մեկ հարված հասցնելով սեփական հեղինակությանը»: |

«Առաջիկա կիրակի դուրս կբերվի Սկևռայի սրբոց մասանց պահարանը»․ Մայր Աթոռ
113Երեկ, 10:36
Արգելանք է կիրառվել Արթուր Բաղդասարյանի և նրա հետ փոխկապակցված 7 անձանց գույքերի նկատմամբ (լուսանկար)
16428.10.2026, 16:24
ԱԺ-ն նոր պատգամավոր ունի (տեսանյութ)
13228.10.2026, 12:06
Նիկոլ Փաշինյանը հյուրընկալել է Իսպանիայի թագուհի Սոֆիային (տեսանյութ)
18527.10.2026, 16:06
Դատարանի շենքից փախուստի դիմած կալանավորը հայտնաբերվել է (տեսանյութ)
15927.10.2026, 14:42
Ձերբակալվել է Սիփանիկ գյուղի վարչական ղեկավարը
15127.10.2026, 11:00
