«Միլպետներ» են պաշտոնանկ եղել
![]() ՀՀ ներքին գործերի նախարար Արփինե Սարգսյանի հրամաններով պաշտոնանկություններ և նոր նշանակումներ են տեղի ունեցել ՀՀ ՆԳՆ ոստիկանության համակարգում։ Ինչպես հայտնում է Գագիկ Շամշյանը, Ա․ Սարգսյանի հրամանով Արմեն Հարությունյանը ազատվել է ՀՀ ՆԳՆ ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության Էրեբունու բաժնի պետի պաշտոնից։ ՀՀ ՆԳ նախարարի հրամանով Պավել Օրդյանը նշանակվել է ՀՀ ՆԳՆ ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության Էրեբունու բաժնի պետ։ Ա․ Սարգսյանի մեկ այլ հրամանով Կարեն Բունիաթյանը ազատվել է ՀՀ ՆԳՆ ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության Մալաթիայի բաժնի պետի պաշտոնից։ ՀՀ ՆԳ նախարարի մեկ այլ հրամանով Ռաֆայել Պողոսյանը նշանակվել է ՀՀ ՆԳՆ ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության Կոտայքի բաժնի պետ։ Ա․ Սարգսյանի մեկ այլ հրամանով, իր դիմումի համաձայն աշխատանքից ազատվել է ՀՀ ՆԳՆ ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության Նաիրիի բաժնի պետ Սուրիկ Ջանիկյանը։ Ա․ Սարգսյանի մեկ այլ հրամանով ՀՀ ՆԳՆ ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության Նաիրիի բաժնի պետ է նշանակվել Արտաշես Ալեքսանյանը։ |

«Եթե ձեր կանխատեսումն ավելի լավը լինի, քան մերը, ես հրաժարական կտամ». Վահե Հովհաննիսյան (տեսանյութ)
2516:00
«Կառավարությունը, առանց ԱԺ-ի հետ քննարկելու, իրեն իրավունք է վերապահում երկրի փողերից ծախսե՞լ». Էդգար Ղազարյան (տեսանյութ)
4015:54
«Հասարակությանը պետք է պատասխան»․ Վահագն Սարոյան
7215:12
«Անցյալ տարի 10 մլրդ դրամ մնացել էր վրեքը, որոշեցին Ախուրյանին օգնել». Մեսրոպ Մանուկյան (տեսանյութ)
8014:30
«Երևանում աշխատանքի գնալը վերածվել է սթրեսային փորձության»․ Սոնա Աղեկյան
7914:24
Ուկրաինան Յակուբովիչին ներառել է ՊՆ Հետախուզության գլխավոր վարչության տվյալների բազայում
12913:43
