«Մեր հիմնական նպատակներից մեկը կանաչ էներգիան «Զանգեզուրի միջանցքով» դեպի Նախիջևան ուղղելն է»․ Փարվիզ Շահբազով
452
Երկուշաբթի, 07 սեպտեմբերի, 2026 թ., 19:13
![]() Մեր հիմնական նպատակներից մեկը կանաչ էներգիան «Զանգեզուրի միջանցքով» դեպի Նախիջևան ուղղելն է։ Ադրբեջանական լրատվամիջոցների հաղորդմամբ՝ այս մասին հայտարարել է Ադրբեջանի էներգետիկայի նախարար Փարվիզ Շահբազովը՝ ելույթ ունենալով ՄԱԿ-ի Կլիմայի փոփոխության շրջանակային կոնվենցիայի (UNFCCC) չորրորդ կլիմայական շաբաթի (CW4) համաժողովում։ Նա նշել է, որ «Ղարաբաղն ու Արևելյան Զանգեզուրը համարվում են Ադրբեջանի կանաչ էներգետիկայի ներուժի զարգացման առանցքային տարածաշրջաններից»։ «Հեռանկարում հիմնական խնդիրներից մեկն այս տարածաշրջաններում արտադրվող կանաչ էներգիան միջազգային շուկաներ դուրս բերելն է։ Մեր գլխավոր նպատակներից մեկն է կանաչ էներգիան «Զանգեզուրի միջանցքով» ուղղել դեպի Նախիջևան, իսկ այնտեղից՝ Թուրքիայի և Եվրոպայի շուկաներ»,- հայտարարել է նա։ |

Թուրքիան կոշտ զգուշացում է հղել Ռուսաստանին ու Ուկրաինային
405Երեկ, 22:19
Ռուսաստանը վերսկսում է հացահատիկի արտահանումը Ազովի ծովից
288Երեկ, 20:49
«Եղած հնարավորությունները պետք չէ վտանգել»․ Գագիկ Ծառուկյան
159Երեկ, 11:12
Հունգարիան, Չեխիան և Սլովակիան չեն ցանկանում մասնակցել Ուկրաինային տրամադրվող նոր վարկի ֆինանսավորմանը
39426.10.2026, 23:31
«Հարկատուների գումարների տնօրինման վերաբերյալ հարցեր ունեմ»․ Մհեր Կարագոզյան
20024.10.2026, 01:06
«Եթե ԵԱՏՄ-ն կասեցնի ՀՀ անդամակցությունը, ներկրվող ապրանքները թանկանալու են 20 տոկոսով»․ Հայկ Ֆարմանյան (տեսանյութ)
18823.10.2026, 15:00
