Երևան`   +26 °C
Այսօր`   Երեքշաբթի, 01 սեպտեմբերի, 2026 թ.

«Փոխանակումը, փոխզիջումը դիվանագիտական աշխատանքի արդյունք են․ դժվար է ասել՝ ինչ կարող է լինել»․ Դավիթ Տոնոյան

57
Այսօր, 15:00
«Փոխանակումը, փոխզիջումը դիվանագիտական աշխատանքի արդյունք են․ դժվար է ասել՝ ինչ կարող է լինել»․ Դավիթ Տոնոյան

«Միակ բանը, որ ինձ հիմա այս փուլում ուրախացնում է, դա այն է, որ դեմարկացիան կսկսի, ուրիշ ոչ մի բան չեմ կարող ասել»,- լրագրողների հետ զրույցում ասել է պաշտպանության նախկին նախարար Դավիթ Տոնոյանը՝ խոսելով սահմանազատման գործընթացի մասին։
«Որքանո՞վ է իրատեսական Տիգրանաշենի փոխանակումը, օրինակ, Արծվաշենի հետ»,- լրագրողի այս հարցին ի պատասխան՝ Տոնոյանը նշեց․ «Ես չեմ տեսել, որ հարցը այդպես դրված լինի, հանրային դաշտում շատ մանիպուլատիվ արձագանքներ կան։ Ես չեմ ընթերցել և հայտարարություններից այդպիսի եզրակացություն չեմ կարող տալ, որ Արծվաշենը կփոխարինվի Տիգրանաշենի հետ։ Ինչ-որ բանակցությունների արդյունքում լուծումներ են տրվելու, բայց ոչ այդպիսի փոխանակման մասին է խոսքը: Հուսով եմ, ռազմավարական առումով ճիշտ որոշում կկայացվի։ Փոխանակումը, փոխզիջումը դիվանագիտական աշխատանքի արդյունք են, հիմա շատ դժվար է ասել, թե ինչ կարող է լինել»:

«Փոխանակումը, փոխզիջումը դիվանագիտական աշխատանքի արդյունք են»․ Դավիթ Տոնոյան