Երևան`   +27 °C
Այսօր`   Երեքշաբթի, 01 սեպտեմբերի, 2026 թ.

«Պետք է առաջնորդվել ՀՀ շահերով, ոչ թե «գլադիատոր» դառնալ օտարների ձեռքում»․ Էդուարդ Շարմազանով

70
Այսօր, 17:06
«Պետք է առաջնորդվել ՀՀ շահերով, ոչ թե «գլադիատոր» դառնալ օտարների ձեռքում»․ Էդուարդ Շարմազանով

ՀՀԿ Գործադիր մարմնի անդամ Էդուարդ Շարմազանովի ֆեյսբուքյան գրառումը․ «Պետք է առաջնորդվել ՀՀ շահերով, այլ ոչ թե «գլադիատոր» դառնալ օտարների ձեռքում։
Գործող ռեժիմի ղեկավարն ու թիմակիցները մեկ անգամ չէ, որ պնդել են ՌԴ-ի հետ հարաբերությունների կարևորության մասին։
Էլ չեմ նշում, որ հենց Փաշինյանն էր ակնարկում իր և Պուտինի վստահելի ու անձնական մտերիմ հարաբերությունների մասին։
Հիմա կարճ ամփոփենք, թե այդ «եղբայրական» ու «բարեկամական» հարաբերություններում ի՞նչ արդյուքներ են արձանագրվել։
2021-ից ցայսօր «եղբայրական երկիր» ՌԴ-ն Սյունիքում չի կարողանում բացել հյուպատոսություն։
Իսկ կարո՞ղ է ԵՄ-ն, Թուրքիան ու Ադրբեջանը թույլ չեն տալիս։
Հայ-ադրբեջանական սահմանին ԵՄ դիտորդներ են տեղակայվում /չնայած Իրանից հնչող մտահոգություններին/, բայց ՀԱՊԿ դիտորդներից հրաժարվում են։
Սյունիքում TRIPP-ի փաստացի կառավարումը վստահվում է արտատարածաշրջանային խաղացողներին, բայց Զվարթնոց օդանավակայանից դուրս են բերվում ռուս սահմանապահները։
2022-ի հոկտեմբերի 6-ին ՀՀ կառավարիչը Արցախը ճանաչում է Ադրբեջանի մաս, բայց Արցախի հանձնումը «ձեռի հետ» վերագրվում է ՌԴ -ին։
Իհարկե, ՌԴ-ին բազմաթիվ հարցեր կան ու հարցերը բարձրացնելու լեգիտիմ իրավունք ունի հայ ժողովուրդը, բայց ոչ թե Արցախը հանձնած ու Արցախի հայությանն էթնիկ զտման ժամանակ օգնության ձեռք չմեկնած գործող ռեժիմը։
Արցախի խնդրի շուրջ Մոսկվայի ծրագիրը /Խովայևի պլան/ բանակցում են, բայց վերջում ստորագրում են Շառլ Միշելի արևմտյան ծրագիրն Արցախը հանձնելու մասին։
Ի՞նչ կա Շառլ Միշելից…
ՌԴ-ի «ինադու» կամ ԵՄ սլանալու մոլուցքով գայթակղված Ուկրաինա ուղարկեցին պատվիրակություններ, Զելենսկուն ընդունեցին Երևանում, ռուսներին խիստ քննադատելու հարթակ տրամադրվեց նրան, իսկ 2026-ի ընտրություններից հետո մի հեռախոսային «սիրավեպ» է սկսվել հայ-ուկրաինական հարաբերություններում։
Էլ պաշտոնյա չմնաց, որ հեռախոսազրույց չունենա։
Կասեն՝ մեր ինքնիշխան իրավունքն է, ո՞ւմ հետ ուզենք՝ կխոսենք։
Էլի որ, բայց ի՞նչ օգուտ է տալիս ձեր հեռախոսազանգերն ուկրաինացի գործընկերների հետ ՀՀ ինքնիշխանությանը, բացի ՌԴ-ի հետ հարաբերություններ լարելուց։
Ախր պետք է ի վերջո գիտակցել, որ ՀՀ իշխանությունները պարտավորեն է շարժվել մեր պետական շահերը սպասարկող օրակարգով, այլ ոչ թե «գլադիատորի» դեր ստանձնեն օտարների ձեռքում։
2025-ին Աժ-ում ԵՄ անդամակցելու ցաննկություն հայտնելու անհեթեթ օրենք են ընդունում, որին, ի դեպ, «դեմ» է քվեարկել միայն Հանրապետական կուսակցության «Պատիվ ունեմ» խմբակցությունը։
ԵԱՏՄ անդամ են, բայց սիրտները ԵՄ է ուզում, իսկ ԵՄ-ում էլ մեզ սպասող չկա։
Արդյունքում լուրջ խնդիրներ են առաջանում ԵԱՏՄ շուկայում։
Ու դրանից ո՞վ է տուժում. հայ գյուղացին ու արտադրողը։
Սա է ՔՊ-ի տված արդյունքը…»։