«Միջազգային հանրությունը պետք է պայքարի Նեթանյահուի կողմից ներկայացվող սպառնալիքի դեմ»․ Ֆիդան
![]() Միջազգային հանրությունը պետք է պայքարի Նեթանյահուի կողմից ներկայացվող սպառնալիքի դեմ։ Այս մասին հայտարարել է Թուրքիայի արտգործնախարար Հաքան Ֆիդանը՝ Ստամբուլում Մեքքայի համաձայնագրի քաղաքական և պաշտպանական կոմիտեի առաջին նիստից հետո։ «Այդ հանցագործը՝ Նեթանյահուն, որը հաճույք է ստանում պաղեստինցիների և մուսուլմանների արյունը թափելուց, պետք է կանգնեցվի։ Նրա որդեգրած ուղին հսկայական վնաս է հասցնում Իսրայելին, Պաղեստինին և ամբողջ տարածաշրջանին։ Երբ լսում ես նրա հայտարարությունները, պարզ է դառնում, որ նա չի ցանկանում Պաղեստին պետության ստեղծումը։ Նա չի ցանկանում հրաժարվել տարածաշրջանի տարբեր երկրներում շարունակվող օկուպացիաներից։ Նա ցանկանում է, որ այս ցեղասպանական և օկուպացիոն քաղաքականությունը շարունակվի։ Սա այլևս միայն մեզ ուղղված սպառնալիք չէ․ այն լուրջ սպառնալիք է ամբողջ տարածաշրջանի և միջազգային հանրության համար։ Միջազգային համակարգը պետք է պայքարի Նեթանյահուի կողմից ներկայացվող սպառնալիքի դեմ», - նշել է նա։ |

«Սահմանադրության փոփոխությունից հետո Ալիևի կողմից առաջ են քաշվելու հերթական նախապայմանները». Արմեն Հովասափյան
10500:48
«Փոխել վարչապետին, ոչ թե Սահմանադրությունը»․ Զուրաբյան
12600:36
«Նիկոլին ու իր խունտային պահում են այնքան, ինչքան հնարավոր է խաբել ու խաբկանքի մեջ պահել Հայաստանի ու սփյուռքի հայությանը». Հայկ Դեմոյան
118Երեկ, 20:36
Եռակողմ բանակցություններում չի քննարկվի հրադադարի հարցը. կողմերը մեկնել են Աբու Դաբի
263Երեկ, 19:55
«Երկրները, որոնց ԱՄՆ-ն պաշտպանել է, պետք է փոխհատուցեն Իրանի հետ հակամարտության ծախսերը». Թրամփ
177Երեկ, 19:01
«Իշխանությունների շարունակական անհեռատես քաղաքականությունն ավելի խորացրեց Հայաստանի և Արցախի շուրջ մարտահրավերները». «Ապրելու երկիր»
128Երեկ, 18:54
