Երևան`   +26 °C
Այսօր`   Հինգշաբթի, 13 օգոստոսի, 2026 թ.

«Ըստ ՊԵԿ-ի` Եկեղեցին մտնում է Հայաստանի 1000 ամենախոշոր հարկատուների ցուցակում». Ալեքս Թովմասյան

88
Այսօր, 20:30
«Ըստ ՊԵԿ-ի` Եկեղեցին մտնում է Հայաստանի 1000 ամենախոշոր հարկատուների ցուցակում». Ալեքս Թովմասյան

Օգտատեր Ալեքս Թովմասյանի ֆեյսբուքյան գրառումը. «Ինքը քպ պատգամավոր՝ Թագուհին է։
ՀՀ թիվ մեկ ամբիոնից ելույթի ժամանակ զարմացած ասում էր՝ եկեղեցին ինչի՞ պիտի հարկ չտա պետությանը։
Հասկանում եմ, որ ինֆորմացիան նախատեսված էր իրենց աջակցող բիոզանգվածի համար, բայց սույն սուբյեկտին խորհուրդ եմ տալիս գոնե մեկ-մեկ զբաղվի իր անմիջական պարտականություններով։
Ըստ ՊԵԿ-ի հրապարակած տվյալների Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցին մտնում է Հայաստանի 1000 ամենախոշոր հարկատուների ցուցակում։
Շատ հեռու չգնամ, միայն վերջին երեք տարիների տվյալները կգրեմ։
2024 թվականին եկեղեցին պետությանը հարկ է վճարել՝ 629.330.000 դրամ։
2025 թվականին եկեղեցին պետությանը հարկ է վճարել՝ 702.216.000 դրամ։
2026 թվականին (հունվար-հունիս) արդեն իսկ վճարել է՝ 345.454.000 դրամ։
Եկեղեցին միշտ եղել է խոշոր հարկատու և տարեկան վճարել է՝ 600-700 միլիոն դրամ (1,7-ից 2 միլիոն դոլար):
Թագուշիկ, ամոթ է։

Աղբյուրը`   Ալեքս Թովմասյան