«Ռուսաստանի և Հայաստանի միջև ապրանքաշրջանառությունը նախորդ տարվա համեմատ նվազել է երկու երրորդով»․ Օվերչուկ
![]() Ռուսաստանի և Հայաստանի միջև ապրանքաշրջանառությունը կտրուկ նվազում է, 2026 թվականին այդ ցուցանիշը 2025 թվականի համեմատ նվազել է երկու երրորդով և կշարունակի նվազել։ Այս մասին լրագրողներին հայտնել է ՌԴ փոխվարչապետ Ալեքսեյ Օվերչուկը։ «Այն իրավիճակը, որը զարգանում է ԵԱՏՄ-ի և Հայաստանի հարաբերություններում, կանխատեսելի էր։ Վերջին 3-4 տարիների ընթացքում մենք հայ գործընկերներին ասել ենք, որ նման ռիսկեր գոյություն ունեն, մասնավորապես՝ ապրանքաշրջանառության կրճատման ռիսկերը», - նշել է նա։ «2024 թվականին Ռուսաստանի և Հայաստանի միջև ապրանքաշրջանառությունը հասել է ռեկորդային ցուցանիշի՝ շուրջ 12 մլրդ դոլարի, ինչը հսկայական թիվ է։ Անցած տարի այն նվազել է՝ հասնելով մոտ 8 մլրդ դոլարի։ Այս տարի ապրանքաշրջանառության կտրուկ անկում է գրանցվում՝ 2025 թվականի համեմատ այն նվազել է մոտ երկու երրորդով։ Իրավիճակն այնպիսին է, որ, ակնհայտորեն, այն կշարունակի նվազել», - ասել է Օվերչուկը։ |

«Այո, 4 հոգանոց ընտանիքի մեկ օրվա սննդի վրա մոտ 15 հազար է ծախսվում». Կարեն Վրթանեսյան
18619.11.2026, 20:54
«Գազի գնի 10%-ով թանկացումը բերելու է 0,6% գնաճ»․ Մարտին Գալստյան (տեսանյութ)
17219.11.2026, 16:42
Կալասը հայտարարել է Ռուսաստանի դեմ պատժամիջոցների 22-րդ փաթեթի մասին
80616.11.2026, 22:49
Օդեսայում՝ Mercedes-Benz-ի ավտովաճառքի սրահում հրդեհ է բռնկվել
43715.11.2026, 19:19
Խաղողագործներին փող չեն տալիս․ «Հրապարակ»
20714.11.2026, 09:18
Եվրոպական երկրները պատրաստակամություն են հայտնել աջակցել Հայաստանի առևտրի և էներգետիկ ոլորտների դիվերսիֆիկացմանը
70213.11.2026, 11:18
