Իրանը կարող է համաձայնվել բացել Հորմուզի նեղուցը մեկ պայմանով
![]() Իրանը կարող է համաձայնվել բացել Հորմուզի նեղուցը, եթե Սպիտակ տունը վերացնի Թեհրանի դեմ պատժամիջոցները, Fars լրատվական գործակալությանը հայտնել է բանակցային թիմին մոտ կանգնած աղբյուրը։ «Հակառակ որոշ ենթադրությունների և լրատվամիջոցների քարոզչության, ԱՄՆ-ի ֆինանսների նախարարության կողմից մի շարք պատժամիջոցների վերացումը կապված է Իրաքի կառավարության և Վաշինգթոնի փոխազդեցությունների հետ և ոչ մի կապ չունի Իրանի հետ կնքված համաձայնագրի հետ»,- ասել է աղբյուրը։ Հաղորդագրությունում նաև նշվում է, որ ԱՄՆ-ն խախտել է Իսլամաբադի փոխըմբռնման հուշագիրը, որը, ենթադրաբար, հակասում է Հորմուզի նեղուցում սահմանված նավարկության ընթացակարգերին։ «Ռազմական գործողությունների և ծովային շրջափակման հետ մեկտեղ, նավթի և նավթամթերքի արտահանման թույլտվությունների չեղարկումը սահմանափակել է իրանական սառեցված ակտիվների հասանելիությունը։ Նորմալ իրավիճակի վերականգնումը հնարավոր է միայն այն դեպքում, եթե Իրանը համապատասխան միջոցներ ձեռնարկի Հորմուզի նեղուցում, և ԱՄՆ-ն իրականում կատարի իր պարտավորությունները», - նշել է աղբյուրը։ Նրա խոսքով, նույնիսկ եթե Իրանի և Օմանի միջև վերջնական համաձայնության հասնեն, Հորմուզի նեղուցի բացումը կպահանջի լրացուցիչ միջոցառումներ, այդ թվում՝ Միացյալ Նահանգների կողմից իր պարտավորությունների կատարումը։ Հիշեցնենք, որ Իրանն ու Օմանը նախկինում համաձայնության էին եկել Հորմուզի նեղուցում նավագնացության երթուղու աշխարհագրական առանձնահատկությունների վերաբերյալ։ |

«Մաքսային «կանաչ ուղու» լիարժեք գործարկումն առաջնահերթություն է»․ Դավիթ Անանյան
126Երեկ, 15:48
«ԱՊՀ-ն կարող է ավելի մեծ հաջողությունների հասնել, եթե վերացնի առևտրային խոչընդոտները»․ Պուտին (տեսանյութ)
203Երեկ, 11:42
Մեծ Բրիտանիան նոր պատժամիջոցներ է սահմանել Ռուսաստանի դեմ
48808.10.2026, 22:30
«Բենզինի գինը բարձր է, որովհետև աշխարհում գոյություն ունի մեծ խնդիր բենզինի և դիզելի շուկայում»․ Գեղամ Գևորգյան (տեսանյութ)
12208.10.2026, 13:36
Եվրոմիությունը հաստատել է Ռուսաստանի դեմ պատժամիջոցների 22-րդ փաթեթը
56007.10.2026, 19:13
«ԵՄ-ն մինչև 2027 թվականի վերջ ամբողջությամբ կհրաժարվի ռուսական գազից»․ Ֆոն դեր Լայեն
60206.10.2026, 17:06
