Ռուսաստանի նավթավերամշակման հզորությունը նվազել է մինչև 2002 թվականի մակարդակը. Bloomberg
![]() Հուլիսին Ռուսաստանում նավթավերամշակման միջին հզորությունը կազմել է օրական 3.6 միլիոն բարել: Սա ամենացածր մակարդակն է գրեթե 25 տարվա ընթացքում՝ 2002 թվականի մայիսից ի վեր, հայտնում է Bloomberg-ը՝ հղում անելով EA Analytics-ին: Արտադրողականությունը շարունակում է նվազել. հուլիսի սկզբին նույն ընկերությունը հայտնել էր, որ Ռուսաստանի նավթավերամշակման միջին հզորությունը կազմել է օրական 3.91 միլիոն բարել: Նույնիսկ այդ ժամանակ սա ամենացածր մակարդակն էր 20 տարվա ընթացքում: Նավթավերամշակման խնդիրները հիմնականում կապված են Ուկրաինայի կողմից նավթավերամշակման գործարանների վրա հարվածների հետ: Bloomberg-ի տվյալներով՝ հուլիսին առնվազն 30 հարված է հասցվել խոշոր նավթավերամշակման գործարաններին, նավթատար նավերին, ինչպես նաև ծովային և խողովակաշարային ենթակառուցվածքներին: Սա Ուկրաինա լիամասշտաբ ներխուժման սկզբից ի վեր հարձակումների երկրորդ ամենաինտենսիվ ամիսն է: Եթե հաշվի առնենք Կասպյան խողովակաշարային կոնսորցիումի Սևծովյան տերմինալի մոտ գտնվող նավթատար նավերի վրա ևս ութ հարված, որոնց համար Ուկրաինան պաշտոնապես պատասխանատվություն չի ստանձնել, հուլիսը կդառնա ռեկորդային ամիս նման հարձակումների քանակով: Գործակալությունը շեշտում է, որ հարվածների թիրախները գնալով բազմազան են դառնում՝ մեծացնելով ռուսական նավթի շուրջ անորոշությունը: Ռուսաստանում վառելիքային ճգնաժամը, որը սկսվել էր մայիսին բռնակցված Ղրիմում և հունիսին տարածվել էր Ռուսաստանի այլ շրջաններում, շարունակվում է։ Միևնույն ժամանակ, մի քանի շրջաններ հայտարարել են վառելիքի վաճառքի սահմանափակումների մեղմացման մասին, ինչը կարող է վկայել իրավիճակի որոշակի կայունացման մասին։ Ըստ որոշ տեղեկությունների՝ Ռուսաստանը վառելիք է գնում արտասահմանից։ |

Թուրքիան կոշտ զգուշացում է հղել Ռուսաստանին ու Ուկրաինային
405Երեկ, 22:19
Ռուսաստանը վերսկսում է հացահատիկի արտահանումը Ազովի ծովից
288Երեկ, 20:49
«Եղած հնարավորությունները պետք չէ վտանգել»․ Գագիկ Ծառուկյան
159Երեկ, 11:12
Հունգարիան, Չեխիան և Սլովակիան չեն ցանկանում մասնակցել Ուկրաինային տրամադրվող նոր վարկի ֆինանսավորմանը
39426.10.2026, 23:31
«Հարկատուների գումարների տնօրինման վերաբերյալ հարցեր ունեմ»․ Մհեր Կարագոզյան
20024.10.2026, 01:06
«Եթե ԵԱՏՄ-ն կասեցնի ՀՀ անդամակցությունը, ներկրվող ապրանքները թանկանալու են 20 տոկոսով»․ Հայկ Ֆարմանյան (տեսանյութ)
18823.10.2026, 15:00
