«Մենք պարոն Կոնջորյանի թեկնածությունն ենք քննարկում, բայց տպավորություն է՝ «Հայփոստ»-ի տնօրեն ենք ընտրում»․ Հասմիկ Հակոբյան
152
Երեքշաբթի, 04 օգոստոսի, 2026 թ., 12:42
![]() «Մենք պարոն Կոնջորյանի թեկնածությունն ենք քննարկում՝ իբրև ԱԺ փոխնախագահ, բայց ինձ մոտ տպավորություն է, որ «Հայփոստ»-ի տնօրեն ենք ընտրում»,- ճեպազրույցի ժամանակ ասաց ՔՊ-ական պատգամավոր Հասմիկ Հակոբյանը՝ անդրադառնալով Հայկ Կոնջորյանի կնոջ՝ «Հայփոստ»-ի տնօրեն Շուշան Ալեքսանյանի վերաբերյալ ընդդիմության ելույթներին։ «Ընդդիմության ելույթները, դիտարկումները դրան են վերաբերում։ Բայց ավելի ճիշտ կլիներ, օրինակ՝ հարցնեին՝ ինչպիսի քաղաքականություն եք պատկերացնում, որ կվարեք այս կամ այն խնդրի կամ հարաբերությունների հետ կապված, ինչ գործիքակազմ կօգտագործեք։ Ես այս կեղծ օրակարգի մեջ չեմ ուզում մտնել, գիտեմ, որ պարոն Կոնջորյանի կինը շատ լավ աշխատակից է, ներսից է եղել՝ վարչության պետ է եղել, և մրցույթի է մասնակցել ու հաղթել»,- նշեց ՔՊ-ական պատգամավորը։ |

«Ինչո՞ւ եք մարդկանց քաղաքական հայացքների համար դատում․ վաղը նույնը կարող է տեղի ունենալ ձեզ հետ»․ Արսեն Նիկողոսյան (տեսանյութ)
4515:24
Արթուր Սուքոյանը դատի է տվել ԱԺ աշխատակազմին
7614:42
«Բաքուն իրեն տարածաշրջանի «смотрящий»-ի տեղն է դրե՞լ»․ Տաթևիկ Հայրապետյան
7714:18
«ՀԱՊԿ-ի դեմ Հայաստանի պնդումները անհիմն են և փորձ են՝ Ղարաբաղի պատասխանատվությունը տեղափոխել Ռուսաստանի վրա». Մատվիենկո
10913:54
Համբարձում Մաթևոսյանը 12,5 հազար դոլարով Նյու Յորքի հյուրանոցում մեկ շաբաթով համար է վարձել պետբյուջեի հաշվին
8713:42
««Էլիտար» կյանքի «բարդությունները․ ռաժոկ չկա, տանջվելով ենք հագնելու»․ Նիկոլ Փաշինյան (տեսանյութ)
8113:30
