«Դրանից մեծ օգուտ չի լինելու»․ Ոսկան Սարգսյան
![]() Լրագրող Ոսկան Սարգսյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․ «Նիկոլ Փաշինյանը Ֆեյսբուքում գրել է, որ աշխարհի առաջատար համալսարանների շրջանավարտներին հրավիրել է իրենց գիտելիքներն ու մասնագիտական փորձը ծառայեցնել ՀՀ պետական կառավարման համակարգին։ Ստացվել է 1141 հայտ։ Հարցազրույցների և մասնագիտական գնահատման արդյունքների հիման վրա կձևավորվի կառավարության կադրային բանկ, որտեղ ընդգրկված թեկնածուների կրթությունը, աշխատանքային փորձն ու մասնագիտական հմտությունները կհամադրվեն պետական կառավարման համակարգի կոնկրետ կարիքների հետ։ Նիկոլ Փաշինյանը հավելել է, որ մի շարք դիմումատուների բարձր պաշտոններում նշանակելու որոշում է կայացրել։ Իր կառավարման 9-րդ տարում միայն Նիկոլ Փաշինյանը որոշել կառավարության կադրային բանկ ստեղծելու մասին։ Դրանից մեծ օգուտ չի լինելու, քանզի աշխարհի առաջատար համալսարանների շրջանավարտները չեն կարողանա աշխատել առանց դիպլոմ, կամ կասկածելի ծագումով դիպլոմներով, Նիկոլ Փաշինյանի խոստովանությամբ՝ «7 տարի 1-ին դասարանում մնացածների» ենթակայությամբ։ Աշխարհի առաջատար համալսարանների շրջանավարտները ինչո՞ւ պետք է իրենց անունը, հեղինակությունը վնասեն հայրենիքի տարածքները հանձնածների, սեփական պատմությունը և ազգային ինքնությունը ուրացածների ենթակայությամբ աշխատելով»։ Աղբյուրը` Ոսկան Սարգսյան |

«Ինչո՞ւ եք մարդկանց քաղաքական հայացքների համար դատում․ վաղը նույնը կարող է տեղի ունենալ ձեզ հետ»․ Արսեն Նիկողոսյան (տեսանյութ)
4515:24
Արթուր Սուքոյանը դատի է տվել ԱԺ աշխատակազմին
7614:42
«Բաքուն իրեն տարածաշրջանի «смотрящий»-ի տեղն է դրե՞լ»․ Տաթևիկ Հայրապետյան
7714:18
«ՀԱՊԿ-ի դեմ Հայաստանի պնդումները անհիմն են և փորձ են՝ Ղարաբաղի պատասխանատվությունը տեղափոխել Ռուսաստանի վրա». Մատվիենկո
10913:54
Համբարձում Մաթևոսյանը 12,5 հազար դոլարով Նյու Յորքի հյուրանոցում մեկ շաբաթով համար է վարձել պետբյուջեի հաշվին
8713:42
««Էլիտար» կյանքի «բարդությունները․ ռաժոկ չկա, տանջվելով ենք հագնելու»․ Նիկոլ Փաշինյան (տեսանյութ)
8113:30
