«Երևանյան լճի էկոլոգիական վիճակը գնալով վատթարանում է»․ Սամվել Պիպոյան
![]() Կենսաբանական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Սամվել Պիպոյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․ «Երևանյան լճի էկոլոգիական վիճակը գնալով վատթարանում է։ Սկսենք նրանից, որ լճի ջուրն ամբողջովին «ծաղկած է» միաբջիջ ջրիմուռներով, առափնյա շրջանում առկա են կենցաղային աղբի մեծ կուտակումներ։ Առանձին հատվածներում, որտեղ կոյուղաջրեր են լիճ թափվում (հատկապես ամերիկյան դեսպանատան մերձակայքում), լճի առափնյա մակերեսը ամբողջովին պատված է բորբոսած աղբով ու գարշհոտությամբ (առանց շունչդ պահելու չես կարողանում քայլել ափով)։ Լճի մակերեսին կան բազմաթիվ սատկած կենդանիներ՝ ձկներ, ջրլող թռչուններ (հայկական որորներ)։ Որոշ դեպքերում էլ՝ որորներն անհասկանալի կերպով սկսել են սատկել (այսօր լճից երկու խեղդվող որոր եմ հանել, որոնք չէին կարողանում լողալ)։ Գուցե՞ հիվանդ են կամ թունավորված ինչ-որ բանից։ Աղբյուրը` Սամվել Պիպոյան |

Նոր ընձառյուծ՝ «Գնդասար» համայնքային բնապահպանական տարածքում (տեսանյութ)
68020.10.2026, 20:13
«Ծառի բնի յուրաքանչյուր գոյացություն հիվանդության ապացույց չէ»․ Քրիստինա Վարդանյան
16119.10.2026, 11:00
ՀՀ-ի և Ղրղզստանի միջև ստորագրվել է Սևանա և Իսիկ Կուլ լճերի պահպանությանն ուղղված համագործակցության հուշագիր
27718.10.2026, 02:06
«Երևանի օդի աղտոտվածության ազդեցությունը առողջության վրա վերջին ամսում համարժեք է 22.8 ծխախոտ ծխելուն». Արամ Գևորգյան
23816.10.2026, 21:54
«Ինչու է Ամուլսարի հանքն անթույլատրելի». Գեղամ Օհանյան
19514.10.2026, 18:30
Գյումրիի Հաղթանակ զբոսայգում ծառահատումների դեպքով ԲԸՏՄ-ն հաղորդում է ներկայացրել Քննչական կոմիտե (լուսանկար)
19813.10.2026, 19:48
