Երևան`   +31 °C
Այսօր`   Երեքշաբթի, 04 օգոստոսի, 2026 թ.

ՆԳՆ-ում կադրային փոփոխություններ են սպասվում. «Ժողովուրդ»

99
Այսօր, 09:00
ՆԳՆ-ում կադրային փոփոխություններ են սպասվում. «Ժողովուրդ»

«Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով՝ մոտ մեկ ամիս է, ինչ ներքին գործերի նախարար Արփինե Սարգսյանը շրջում է մարզերով և ամփոփում ՆԳՆ ոստիկանության 2026 թվականի առաջին կիսամյակի գործունեության արդյունքները։
«Մեր աղբյուրների փոխանցմամբ՝ նախարարի այցերը ոստիկանության տարածքային և տարբեր ստորաբաժանումներ բազմաթիվ պաշտոնյաների համար կարող են ճակատագրական լինել։ Ըստ տեղեկությունների՝ ամփոփումների ավարտից հետո համակարգում անխուսափելի են լինելու կադրային փոփոխություններ և պաշտոնանկություններ։
Արդեն իսկ մարզային այցերից մեկից հետո պաշտոնից ազատվել է Կոտայքի մարզի ոստիկանապետը, սակայն, մեր տեղեկություններով, այս փոփոխություններով գործընթացը չի սահմանափակվելու։ Թե համակարգի որ ղեկավարներն են հաջորդիվ լքելու իրենց պաշտոնները, պարզ կդառնա ամփոփումների ավարտից հետո»: