«Դուք աչքի եք ընկել ձեր կոշտ հռետորաբանությամբ․ փոխո՞ւմ եք ձեր իմիջը»․ լրագրողը՝ Ռուբեն Ռուբինյանին
![]() «Դուք միշտ աչքի եք ընկել ձեր կոշտ հռետորաբանությամբ․ փաստորեն փոխում եք ձեր իմիջը, կկարողանա՞ք ամբողջ ընթացքում պահել նոր իմիջը»,- ճեպազրույցի ժամանակ լրագրողը հարց ուղղեց ԱԺ նորընտիր նախագահ Ռուբեն Ռուբինյանին։ «Համաձայն չեմ ձեր կարծիքի հետ, կասեմ, որ ես աչքի եմ ընկել շատ բարեկիրթ հռետորաբանությամբ, դա ճաշակի կամ մոտեցման հարց է»,- պատասխանել է Ռուբինյանը՝ նշելով, որ իմիջը սուբյեկտիվ և խաբուսիկ բան է, մեկի համար գնահատվում է որպես կոշտ, մյուսի համար՝ ոչ կոշտ։ «Կարծում եմ՝ քաղաքական գործիչները կարող են սուր, կոշտ հռետորաբանություն կիրառել, բայց կարևորն այն է, որ այն չհատի զրպարտության, զազրախոսության և անբարեկրթության, պարզ՝ անդաստիարակության սահմանը։ Բնականաբար, մնալու ենք այդ սահմանների մեջ և ակնկալում ենք, որ մեր ընդդիմադիր գործընկերն ու նաև լրագրողները կմնան այդ սահմանների մեջ»,- շարունակեց ԱԺ նախագահը: |

«Ինչո՞ւ եք մարդկանց քաղաքական հայացքների համար դատում․ վաղը նույնը կարող է տեղի ունենալ ձեզ հետ»․ Արսեն Նիկողոսյան (տեսանյութ)
4515:24
Արթուր Սուքոյանը դատի է տվել ԱԺ աշխատակազմին
7614:42
«Բաքուն իրեն տարածաշրջանի «смотрящий»-ի տեղն է դրե՞լ»․ Տաթևիկ Հայրապետյան
7714:18
«ՀԱՊԿ-ի դեմ Հայաստանի պնդումները անհիմն են և փորձ են՝ Ղարաբաղի պատասխանատվությունը տեղափոխել Ռուսաստանի վրա». Մատվիենկո
10913:54
Համբարձում Մաթևոսյանը 12,5 հազար դոլարով Նյու Յորքի հյուրանոցում մեկ շաբաթով համար է վարձել պետբյուջեի հաշվին
8713:42
««Էլիտար» կյանքի «բարդությունները․ ռաժոկ չկա, տանջվելով ենք հագնելու»․ Նիկոլ Փաշինյան (տեսանյութ)
8113:30
