«2018-ից հետո Արամ Վարդևանյանը տարեկան 40 միլիոն դրամ մենակ Տաշիր գրուպից ա ստանում». Վահագն Ալեքսանյան
![]() «Որպեսզի հասկանաք՝ ինչ լավ իշխանություն է ՔՊ-ն, նայենք պարոն Վարդևանյանի օրինակով»,- ԱԺ-ում խոսքն ուղղելով «Ուժեղ Հայաստան»-ից Արամ Վարդևանյանին, ասաց ՔՊ-ական Վահագն Ալեքսանյանը: «Պարոն Վարդևանյանը մի քանի հայտարարագիր է ներկայացրել, 2017-ին էլ էլի ինչ-որ պաշտոնում առաջադրված լինելու բերումով, ներկայացրել է հայտարարագիր: Նա լավ փաստաբան էր թե 2017-ին, թե 2022-ին, թե 2023-ին, թե 2024-ին, թե 2025-ին, թե 2026-ին: Տեսեք, մինչև 2018-ը, նույնիսկ նրա պես հանճարեղ ու լավ փաստաբանը ֆիզիկապես չէր կարող ամսական 700-800 հազար դրամից ավելի գումար աշխատել, որովհետև դատական համակարգը չէր աշխատում, բոլորը մեծ հաշվով, կներեք, թքած ունեին փաստաբանական ծառայություններից ստացած օգուտների վրա՝ էն բերումով, որ՝ մեկ ա հարցերն ուրիշ կերպ էին որոշվում: 2018-ից հետո Արամ Վարդևանյանը օրինակ տարեկան 40 միլիոն դրամ մենակ մի դեպքով ա ստանում՝ Տաշիր գրուպից ա ստանում: Դուք մինչև 2018-ը չէիք ստանա էդքան գումար, որովհետև փաստաբանությունն էդքան չէր գնահատվում»,- շարունակեց Ալեքսանյանը: |

«Ինչո՞ւ եք մարդկանց քաղաքական հայացքների համար դատում․ վաղը նույնը կարող է տեղի ունենալ ձեզ հետ»․ Արսեն Նիկողոսյան (տեսանյութ)
4515:24
Արթուր Սուքոյանը դատի է տվել ԱԺ աշխատակազմին
7614:42
«Բաքուն իրեն տարածաշրջանի «смотрящий»-ի տեղն է դրե՞լ»․ Տաթևիկ Հայրապետյան
7714:18
«ՀԱՊԿ-ի դեմ Հայաստանի պնդումները անհիմն են և փորձ են՝ Ղարաբաղի պատասխանատվությունը տեղափոխել Ռուսաստանի վրա». Մատվիենկո
10913:54
Համբարձում Մաթևոսյանը 12,5 հազար դոլարով Նյու Յորքի հյուրանոցում մեկ շաբաթով համար է վարձել պետբյուջեի հաշվին
8713:42
««Էլիտար» կյանքի «բարդությունները․ ռաժոկ չկա, տանջվելով ենք հագնելու»․ Նիկոլ Փաշինյան (տեսանյութ)
8113:30
