Երևան`   +34 °C
Այսօր`   Երկուշաբթի, 03 օգոստոսի, 2026 թ.

«Կանոնակարգեք այս վիճակը և մի պահ «սկանդալներից» զերծ մնացեք»․ Սոֆյա Հովսեփյան

57
Այսօր, 17:24
«Կանոնակարգեք այս վիճակը և մի պահ «սկանդալներից» զերծ մնացեք»․ Սոֆյա Հովսեփյան

ԱԺ նախկին պատգամավոր Սոֆյա Հովսեփյանի ֆեյսբուքյան գրառումը. «Տպավորությունս երեկվա մամուլից…
«Հայաստան» դաշինքի պատգամավորները, որպես արդեն մի «սռոկ» նստած-ելածներ, ավելի լավ են ճանաչում իրավիճակը և ավելի քիչ են սայթաքել։
Լրատվական դաշտի խոշորացույցի տակ է «Ուժեղ Հայաստանը»։
Այն, որ ունեմ կոնկրետ մտավախություններ, այդ մասին միշտ խոսել եմ և չեմ դադարի (սիրով կցանկանամ սխալված լինել), բայց ունեցա տպավորություն, որ և՛ ընդդիմադիր, և՛ իշխանական լրատվամիջոցները լծվել են «Ուժեղ Հայաստանի» «աքիլլեսյան գարշապարը» գտնելու գործին։
Այո՛, գուցե ձեզ մոտ ստացվի, քանի որ քաղաքական տեքստեր շատ վարժ կարդալը դեռ քաղաքականապես հասուն լինելու մասին չի խոսում։ Ավելին՝ դա չի համեմատվում սկզբունքայնության և չգայթակղվելու կարողության հետ։
Ուստի, «Ուժեղ Հայաստանի» ավելի ավագ, իրապես «ընկած-ելած», իրենցով ինչ-որ բանի հասած պատգամավորներ ջան, ձեր վրա ևս մի բեռ վերցրեք ու կանոնակարգեք այս վիճակը և մի պահ «սկանդալներից» զերծ մնացեք, քանի որ այս երկրում ձևը հաղթում է բովանդակությանը, իսկ բովանդակությունը չի երևում և չի լսվում համատարած ձևի աղաղակների մեջ։
Հանդարտվե՛ք…
Էդ կառույցը «клуб» է դարձել։ Փորձեք փոխել բովանդակությունը՝ առաջին հերթին ինքներդ կազմակերպվելով»։

Աղբյուրը`   Սոֆյա Հովսեփյան