Երևան`   +35 °C
Այսօր`   Երկուշաբթի, 03 օգոստոսի, 2026 թ.

«ԲՀԿ-ի ձայների գնդակահարության քելեխին մասնակցում էր նաև ընդդիմությունը»․ Էդմոն Մարուքյան

60
Այսօր, 11:12
«ԲՀԿ-ի ձայների գնդակահարության քելեխին մասնակցում էր նաև ընդդիմությունը»․ Էդմոն Մարուքյան

ԼՀԿ ղեկավար Էդմոն Մարուքյանը ֆեյսբուքյան եթերում անդրադառնալով 9-րդ գումարման ԱԺ առաջին նիստին՝ մասնավորապես ասել է․ «Զարմացա, որ ընդդիմությունը չբոյկոտեց նիստը, որովհետև Վեհափառ հայրապետը ներկա չէր։ Գոնե «Ուժեղ Հայաստանը», որը քաղաքականություն է մտել եկեղեցուն պաշտպանելու համատեքստում, չպետք է հանդուրժեր դա։
Բայց ամենակարևորն այն էր, որ, ըստ էության, տեղի ունեցավ ԲՀԿ ձայների գնդակահարության քելեխը և դրան մասնակցում էր նաև ընդդիմությունը։ Այդ մանդատները ծամեցին, կերան, այնպես չէ, որ իշխանությունը մենակ կերավ․ մանդատներից 3-ը իշխանությունը վերցրել է իրեն, մեկը հասել է «Ուժեղ Հայաստանին», մյուսը՝ «Հայաստան»-ին։ Ոչ մեկը չկանգնեց, ասեր՝ մեր ևս 5 ընդդիմադիր գործընկերներ պետք է լինեին այստեղ, սակայն դուք վերցրել եք այդ մանդատները, որովհետև որ հանկարծ ասեր, Ռուբինյանն ասելու էր՝ մեզ 3 հատ էր պետք, 3 հատ ենք վերցրել, բայց մեկական էլ ձեզ ենք տվել»։

Աղբյուրը`   Էդմոն Մարուքյան