«Տեսնենք, թե չօրհնված Ազգային ժողովն ու օրհնված ընդդիմությունն ինչ են բերելու Հայաստանին»․ Արման Մելիքյան
![]() Արցախի ԱԳ նախկին նախարար Արման Մելիքյանի ֆեյսբուքյան գրառումը. «Նորակազմ ՀՀ ԱԺ առաջին նիստի հետ կապված երկու թեմա բացվեց, որոնք աստիճանաբար զարգանալու և ներքաղաքական դիմակայության կրակը թեժացնելու զգալի ներուժ ունեն: Դրանք են՝ անկլավների հանձնման հեռանկարի և Կաթողիկոս/ՀԱՍԵ - խորհրդարանական ընդդիմություն փոխգործակցության ու փոխադարձ պաշտպանության հաստատման մեկնարկն է: Անկլավների մասին կգրեմ վաղը: Այսօրվա գրառումն իշխանություն-ընդդիմություն-Եկեղեցի եռանկյունուն կվերաբերվի: Եվ այսպես՝ իշխանությունը, որի առաջնորդ Փաշինյանը դիրքավորվել է որպես ՀԱՍԵ հավատավոր հետևորդ, բայց մերժում է Գարեգին Բ-ի օրինավոր ու, հետևաբար, օրինական Կաթողիկոս լինելը, նախընտրեց յոլա գնալ առանց նորակազմ խորհրդարանի աշխատանքը ՀԱՍԵ որևէ հոգևորականի օրհնությամբ սկսելու: Կարող էին օրհնություն ստանալու համար խորհրդարան հրավիրել օրինակ Արարատյան թեմի առաջնորդին, որը, երևի թե, անմռունչ այդ առաքելությունը կիրականացներ: Բայց ոչ մեկին չհրավիրեցին: Հավանաբար չցանկացան սրել իրավիճակը, սակայն դրանով իրենց հավատավոր լինելը կասկածի տակ դրեցին: Փաստորեն, ունենալով հավատավոր պատգամավորներ ու վարչապետ, այժմ չունենք օրհնված ու, հետևաբար, Աստծո բարեհաճությանն արժանի Ազգային Ժողով: Ու դրա մեղքը իշխանության վրա է մնում: Հակառակ ՔՊ-ի պահվածքին՝ ընդդիմադիր պատգամավորներն այցելեցին Էջմիածին ու ստացան իրենց ապագա գործունեության կաթողիկոսական օրհնությունը: Մյուս կողմից էլ իրենց այցով ընդգծեցին, որ ճանաչում են Կաթողիկոսի գահակալության օրինավոր և օրինական լինելը: Արդյունքում, այսօր ձևավորվեց խորհրդարանական ընդդիմություն/ՀԱՍԵ փաստացի դաշինքը, որում պատգամավորները կստանձնեն իշխանությանը հակազդելու քաղաքական միջոցների գործադրումը, մինչդեռ Եկեղեցին կապահովի այդ հակազդեցության հոգևոր, կրոնաբարոյական հիմնավորումն ու սատարումը: Տեսնենք, թե չօրհնված Ազգային Ժողովն ու օրհնված ընդդիմությունն ինչ են բերելու Հայաստանին ու հայությանը»: Աղբյուրը` Արման Մելիքյան |

«Ինչո՞ւ եք մարդկանց քաղաքական հայացքների համար դատում․ վաղը նույնը կարող է տեղի ունենալ ձեզ հետ»․ Արսեն Նիկողոսյան (տեսանյութ)
4515:24
Արթուր Սուքոյանը դատի է տվել ԱԺ աշխատակազմին
7614:42
«Բաքուն իրեն տարածաշրջանի «смотрящий»-ի տեղն է դրե՞լ»․ Տաթևիկ Հայրապետյան
7714:18
«ՀԱՊԿ-ի դեմ Հայաստանի պնդումները անհիմն են և փորձ են՝ Ղարաբաղի պատասխանատվությունը տեղափոխել Ռուսաստանի վրա». Մատվիենկո
10913:54
Համբարձում Մաթևոսյանը 12,5 հազար դոլարով Նյու Յորքի հյուրանոցում մեկ շաբաթով համար է վարձել պետբյուջեի հաշվին
8713:42
««Էլիտար» կյանքի «բարդությունները․ ռաժոկ չկա, տանջվելով ենք հագնելու»․ Նիկոլ Փաշինյան (տեսանյութ)
8113:30
