«Դառնացնող հանգամանքը Համալսարանի խուլ ու անտարբեր լռությունն է»․ Մենուա Սողոմոնյան
![]() «ՀայաՔվե»-ի անդամ Մենուա Սողոմոնյանի ֆեյսբուքյան գրառումը․ «1996-ից սկսած՝ մոտ երեսուն տարի Գագիկ Ղազինյանը ղեկավարել է Մայր բուհի առաջատար ֆակուլտետներից մեկը՝ իրավագիտության ֆակուլտետը։ Նա լավ էր իմանում՝ ով ինչ դեր ու տեղ պետք է ունենա, որ կրթությունն ու գիտությունը որակով կազմակերպվեն։ Կրթական ու հետազոտական գործը կազմակերպելուց զատ Ղազինյանը նաև բուն մասնագիտական գործունեությունն էր ծավալում բարձր մակարդակով։ Ինչո՞ւ եմ գործածում «էր» ձևը։ Որովհետև Համալսարանի ներկայիս նիկոլական ղեկավարը խզել է պայմանագիրը պրոֆեսոր Ղազինյանի հետ։ Խզել է գուցե ոչ իր կամքով։ Իրեն ասել են, ինքն էլ արել է։ Ցավոք իր նմանների պակաս չունենք այսօր. էն մարդկանցից, ովքեր սեփական առանցք, դիրք ու դիրքորոշում չունեն, բայց միշտ լավամարդ են ուզում երևալ։ Ու երբ ինչ-որ անարդար բան են անում, չքմեղանում են, բութ մատով դեպի առաստաղն են ցույց տալիս, թե՝ «դե ես ինչ կարող եմ անել»։ Աղբյուրը` Մենուա Սողոմոնյան |

Եմենցիներն սկսել են միջոցներ հայթայթել և զանգվածաբար մեկնել ռազմաճակատ՝ ընդդեմ հուսիների
212Երեկ, 23:30
«Ուսուցչի օրը մեզ պետք չէ խնդրել՝ գնահատեք մեզ». Հայկուհի Հովհաննիսյան
116Երեկ, 22:42
«Դասախոսը չպետք է իրեն նվաստացած զգա ամեն անգամ, երբ ստանում է իր աշխատավարձը». Վահան Բալասանյան
141Երեկ, 19:00
«Փոխվել է ոչ միայն դպրոցների պատերին գրվող տեքստը, այլև ուղերձը»․ Արմեն Հովասափյան
15530.09.2026, 17:12
Իջևանի դպրոցներում Փաշինյանի լոզունգներն են փակցված․ «Հրապարակ»
18330.09.2026, 09:12
«Մեկ ամիս ուշացված, «կարգի բերված» էլեկտրոնային մատյանն է». Սոֆյա Հովսեփյան (լուսանկար)
16930.09.2026, 00:06
