«Գիտեմ՝ որն է բռնաճնշումը․ երբ ձեր հայրը նախագահ էր, հորս հրավիրեցին ԱԱԾ, գնաց ու երեք ամիս չեկավ»․ Ռուբեն Ռուբինյանը՝ Լևոն Քոչարյանին
![]() «Բարեկիթ լինելու առաջարկը, որ անում եք՝ կարող է հետաքրքիր թվալ, եթե սա լսեր մեկը, ով ոչնչից տեղյակ չէ։ Եթե խոսում ենք բարեկրթությունից, ինչքանով է բարեկիրթ, եթե այստեղ պիպի լիներ 4–րդ՝ ԲՀԿ խմբակցություըն, բայց նրա ձայները գողացվեցին, հետո՝ ԲՀԿ-ի նկատմամբ տեղի ունեցողը, իմ գործընկերներից շատերը ձեր կառավարության կողմից ենթարկվել են խոշտանգումների ու քաղաքական հետապնդումների։ Այս ամեն ինչը դուք ինչքանո՞վ եք համարում բարեկիրթ, ժողովրդավար»,- ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Լևոն Քոչարյանը դիմեց ԱԺ նախագահի թեկանծու Ռուբեն Ռուբինյանին։ «Ձեր մատնանշածը բարեկրթության հետ կապ չունի։ Հայաստանում գործում է օրենքը և մեր իրավապահ ու դատական մարմիններն աշխատում են համապատասխանաբար»,- ի պատասխան ասաց Ռուբեն Ռուբինյանը և շարունակեց․ «Քաղաքական ճնշումներ հիմա չկան, բայց ես գիտեմ՝ ինչ է քաղաքական ճնշումը, որովհետև 2008թ․, երբ ձեր հայրը նախագահ էր, պարոն Կարապետյանի հայրը՝ ՀՀԿ խմբակցության ղեկավարը, մարտի 3-ին մեր դուռը ծեծեցին ԱԱԾ աշխատակիցները և սկսեցին մեր տունը խուզարկել։ Հետո հորս հրավիրեցին ԱԱԾ, ինքը գնաց և այլևս չեկավ երեք ամիս, որովհետև իրեն ձերբակալեցին, կալանավորեցին և մեղադրանք առաջադրեցին՝ պետական իշխանության բռնազավթման մեղադրանքով։ Իհարկե, ինքը կատարեկապես անմեղ էր, բայց ինքը երեք ամիս քաղբանտարկյալ էր։ Ես գիտեմ որն է բռնաճնշումը, իսկ բարեկրթությունը նույնպես գիտեմ որն է, որ այդքանից հետո ես կարծում եմ, որ պարտավոր եմ ձեզ հետ շփվել պարզ, մարդկային պարկեշտության և բարեկրթության սահմաններում»։ |

«Ինչո՞ւ եք մարդկանց քաղաքական հայացքների համար դատում․ վաղը նույնը կարող է տեղի ունենալ ձեզ հետ»․ Արսեն Նիկողոսյան (տեսանյութ)
4515:24
Արթուր Սուքոյանը դատի է տվել ԱԺ աշխատակազմին
7614:42
«Բաքուն իրեն տարածաշրջանի «смотрящий»-ի տեղն է դրե՞լ»․ Տաթևիկ Հայրապետյան
7714:18
«ՀԱՊԿ-ի դեմ Հայաստանի պնդումները անհիմն են և փորձ են՝ Ղարաբաղի պատասխանատվությունը տեղափոխել Ռուսաստանի վրա». Մատվիենկո
10913:54
Համբարձում Մաթևոսյանը 12,5 հազար դոլարով Նյու Յորքի հյուրանոցում մեկ շաբաթով համար է վարձել պետբյուջեի հաշվին
8713:42
««Էլիտար» կյանքի «բարդությունները․ ռաժոկ չկա, տանջվելով ենք հագնելու»․ Նիկոլ Փաշինյան (տեսանյութ)
8113:30
