«Այսօր դուք այստեղ նստած եք, բայց մեր գործնկեր Արթուր Սարգսյանը կալանքի տակ է»․ Գեղամ Մանուկյան
![]() «Նախորդ ԱԺ-ում դուք այստեղ նստած էիք, մեր գործընկեր պատգամավորներից որոշները բանտում էին։ Այսօր էլ դուք այստեղ նստած եք, բայց մեր գործնկեր Արթուր Սարգսյանը էլի կալանքի տակ է, քաղաքական հետապնդման տակ է»,- ԱԺ 9-րդ գումարման առաջին նիստին հայտարարեց «Հայաստան» խմբակցության անդամ Գեղամ Մանուկյանը՝ դիմելով նիստը վարող Կնյազ Հասանովին։ «Նախորդ ԱԺ-ում գլխավոր դատախազը եկավ կեղծ, սուտ հայտարարություններ, սուտ մեղադրանքներ հնչեցրեց Արթուր Սարգսյանի նկատմամբ, և նախորդ Աժ-ն տվեց իր համաձայնությունը։ Նոր Աժ է ձևավորվել, բայց այս քաղաքական իշխանության ենթակա դատական համակարգը, խախտելով Սահմանադրությունը, Սահմանադրական դատարանի որոշումը, մի քանի օր առաջ թույլ չտվեց, որ Արթուր Սարգսյանն այսօրվա նիստին մասնակցի՝ ոչ լեգիտիմացնելով հերթական անգամ այս խորհրդարանի աշխատանքը»,- նշեց Մանուկյանը՝ հավելելով․ «Դուք գոնե լավ գիտեք քաղբանտարկյալներն ինչ են, ձեր հայրենակիցներից հազարները այսօր Թուրքիայի բանտում են»։ |

«Ինչո՞ւ եք մարդկանց քաղաքական հայացքների համար դատում․ վաղը նույնը կարող է տեղի ունենալ ձեզ հետ»․ Արսեն Նիկողոսյան (տեսանյութ)
4515:24
Արթուր Սուքոյանը դատի է տվել ԱԺ աշխատակազմին
7614:42
«Բաքուն իրեն տարածաշրջանի «смотрящий»-ի տեղն է դրե՞լ»․ Տաթևիկ Հայրապետյան
7714:18
«ՀԱՊԿ-ի դեմ Հայաստանի պնդումները անհիմն են և փորձ են՝ Ղարաբաղի պատասխանատվությունը տեղափոխել Ռուսաստանի վրա». Մատվիենկո
10913:54
Համբարձում Մաթևոսյանը 12,5 հազար դոլարով Նյու Յորքի հյուրանոցում մեկ շաբաթով համար է վարձել պետբյուջեի հաշվին
8713:42
««Էլիտար» կյանքի «բարդությունները․ ռաժոկ չկա, տանջվելով ենք հագնելու»․ Նիկոլ Փաշինյան (տեսանյութ)
8113:30
