Գագիկ Բեգլարյանից կբռնագանձվի 76.8 միլիոն դրամ
![]() Երևան քաղաքի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների դատախազությունը, պետական (համայնքային) շահերի պաշտպանության լիազորության շրջանակում, 2025 թվականի սեպտեմբերի 3-ին հայցադիմում էր ներկայացրել Հակակոռուպցիոն դատարան՝ ընդդեմ Երևանի նախկին քաղաքապետ Գագիկ Բեգլարյանի՝ համայնքին պատճառված 76 միլիոն 822 հազար դրամ վնասի հատուցման պահանջով: Հակակոռուպցիոն դատարանի՝ 2025 թվականի սեպտեմբերի 9-ի որոշմամբ հայցադիմումն ընդունվել էր վարույթ: Միաժամանակ, դատարանը բավարարել էր դատախազի միջնորդությունը և հայցագնի՝ 76 միլիոն 822 հազար դրամի չափով արգելանք էր կիրառել Գագիկ Բեգլարյանին պատկանող գույքի նկատմամբ: Հայցի հիմքում դրվել էին քրեական վարույթներից մեկով հաստատված փաստական հանգամանքները: Հակակոռուպցիոն դատարանի՝ 2026 թվականի հուլիսի 7-ի վճռով, Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների դատախազության հայցը բավարարվել է ամբողջությամբ: Վճիռն օրինական ուժի մեջ մտնելուց հետո, Գագիկ Բեգլարյանից հօգուտ Երևանի համայնքի կբռնագանձվի 76 միլիոն 822 հազար դրամ՝ որպես համայնքին պատճառված վնասի հատուցում։ Աղբյուրը` ՀՀ գլխավոր դատախազություն |

Կադրային փոփոխություններ՝ ՆԳՆ-ում
134Երեկ, 09:12
Ապամոնտաժվել է Ռուբեն Հայրապետյանի՝ Սևանի ափին գտնվող առանձնատան պարիսպը (տեսանյութ)
13515.09.2026, 10:48
Կադրեր՝ Գագիկ Խաչատրյանի առանձնատան խուզարկությունից (տեսանյութ)
19509.09.2026, 15:06
ԹՐԻՓՓ-ի հիմնական փաստաթղթերը
63009.09.2026, 15:01
«44-օրյա պատերազմի հետևանքով զոհվել է 3833 անձ, անհայտ է 191 անձի գտնվելու վայրը»․ ՔԿ
17608.09.2026, 11:48
«Տարածվում է տեղեկություն, թե իբր հրապարակվել է նոր Սահմանադրության նախագիծը»․ ԱՆ
14108.09.2026, 11:18
