Թրամփը հրամայել է խզել առևտրային հարաբերություններն Իսպանիայի հետ
![]() ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը հրամայել է դադարեցնել առևտրային հարաբերություններն Իսպանիայի հետ։ Նա այդ հրամանը տվել է ֆինանսների նախարար Սքոթ Բեսենթին Անկարայում ՆԱՏՕ-ի գագաթնաժողովի ժամանակ, հաղորդում է Reuters-ը։ Թրամփը դժգոհություն է հայտնել Մադրիդի գործողություններից՝ որպես դաշինքի գործընկեր։ Նա Իսպանիային անվանել է «սարսափելի գործընկեր», որը «չի վճարում»։ Նա նկատի է ունեցել Իսպանիայի ցածր պաշտպանական ծախսերը։ ԱՄՆ-ի նախագահը պահանջել է, որ ֆինանսների նախարարը անհապաղ դադարեցնի առևտուրը՝ առանց այդ հարցը քննարկելու Իսպանիայի հետ, և Բեսենթը խոստացել է կատարել այն։ Գարնանը Մադրիդը հրաժարվել է ԱՄՆ-ին տրամադրել ռազմական բազաներ Իրանի դեմ գործողության համար։ Ի պատասխան՝ Թրամփը սպառնացել է խզել առևտրային հարաբերությունները, Իսպանիային անվանել է «պարտվող» և հայտարարել, որ եթե ԱՄՆ-ն անհրաժեշտություն ունենա, պարզապես «կթռչի և կօգտագործի» այդ կառույցները։ ՆԱՏՕ-ի գագաթնաժողովը Թուրքիայում տեղի է ունենում հուլիսի 7-8-ը։ Կազմակերպիչները կրճատել են հանդիպման ծրագիրը՝ ԱՄՆ-ի և նրա դաշնակիցների միջև հետագա վեճերից խուսափելու համար։ Հակամարտությունները վերաբերում են Եվրոպայում ամերիկյան զորքերի տեղակայմանը և դաշինքի անդամների պաշտպանական արդյունաբերության զարգացմանը։ Մարտին Դոնալդ Թրամփը հայտարարեց, որ ՆԱՏՕ-ի երկրները «շատ վատ ապագայի» են բախվելու, եթե նրանց կառավարությունները հրաժարվեն օգնել Միացյալ Նահանգներին Հորմուզի նեղուցի ապաշրջափակման գործում: Հունիսի 18-ին Միացյալ Նահանգները և Իրանը ստորագրեցին փոխըմբռնման հուշագիր, սակայն հուլիսի 8-ին Թրամփը հայտարարեց, որ հրադադարն այլևս ուժի մեջ չէ: Հուլիսի 7-ին Միացյալ Նահանգները հարվածներ հասցրեց Իրանում գտնվող ավելի քան 80 թիրախների: |

Թրամփը հայտարարել է Հորմուզի նեղուցով նավթի արտահանման ռեկորդային ծավալի մասին
23408:37
«Նոր շուկաներ փնտրելու համար պարտադի՞ր է վարել քաղաքականություն, որը քանդում է կայացած շուկան»․ Հակոբ Բադալյան
99Երեկ, 17:54
«Նիկոլ Փաշինյանի օրոք գույքահարկն աճեց ավելի քան երեք անգամ»․ Վահե Սարգսյան
127Երեկ, 16:48
«Այս գներով ո՞նց ապրենք»․ Նարինե Կիրակոսյան (լուսանկար)
124Երեկ, 09:48
«Թրամփը խորհրդականների հետ քննարկել է դիզելային վառելիքի արտահանման արգելքի հարցը»․ #FT
379Երեկ, 09:42
ԱՄՆ-Իրան հակամարտության պատճառով այս տարի ԵՄ-ն 100 միլիարդ եվրո ավելի է վճարել նույն ծավալի գազի համար
303Երեկ, 00:49
