Դատախազությունը պահանջում է վերադարձնել Սևանի ափին «Մուլտի գրուպ»-ի տիրապետության ներքո գտնվող շինությունները
![]() ՀՀ գլխավոր դատախազությունը հայտնում է. «Հակակոռուպցիոն դատարանը վարույթ է ընդունել Գլխավոր դատախազության հայցն ընդդեմ «Բեղլու» ՓԲԸ-ի, Պետական գույքի կառավարման կոմիտեի, Գագիկ Ծառուկյանի, «Մուլտի գրուպ» կոնցեռն ՍՊԸ-ի, «Սևան» ազգային պարկ» ՊՈԱԿ-ի (այսուհետ՝ ՊՈԱԿ)՝ 1996 թվականի նոյեմբերի 29-ի N 111-2 պայմանագիրն անվավեր ճանաչելու մասին: Որպես հետևանք՝ Գլխավոր դատախազությունը պահանջում է անվավեր ճանաչել՝ 1,21 հա մակերեսով հողատարածքի և 60 քմ մակերեսով N 7 փայտե տնակի մասով պայմանագրի հիման վրա կատարված իրավունքի պետական գրանցումը, Հակակոռուպցիոն դատարանը բավարարել է Դատախազության՝ հայցի ապահովման միջոց կիրառելու պահանջը. պատասխանողին արգելվել է այնպիսի գործողություններ կատարելը, որոնք կհանգեցնեն հայցադիմումի մեջ նշված գույքերի սեփականատիրոջ փոփոխությանը կամ դրանց փաստացի վիճակի փոփոխությանը»: Աղբյուրը` ՀՀ գլխավոր դատախազություն |

Կադրային փոփոխություններ՝ ՆԳՆ-ում
134Երեկ, 09:12
Ապամոնտաժվել է Ռուբեն Հայրապետյանի՝ Սևանի ափին գտնվող առանձնատան պարիսպը (տեսանյութ)
13515.09.2026, 10:48
Կադրեր՝ Գագիկ Խաչատրյանի առանձնատան խուզարկությունից (տեսանյութ)
19509.09.2026, 15:06
ԹՐԻՓՓ-ի հիմնական փաստաթղթերը
63009.09.2026, 15:01
«44-օրյա պատերազմի հետևանքով զոհվել է 3833 անձ, անհայտ է 191 անձի գտնվելու վայրը»․ ՔԿ
17608.09.2026, 11:48
«Տարածվում է տեղեկություն, թե իբր հրապարակվել է նոր Սահմանադրության նախագիծը»․ ԱՆ
14108.09.2026, 11:18
