ՄԱԿ հասած ադրբեջանական պլանը. ինչո՞ւ էր ճիշտ «Ուժեղ Հայաստանը», և ինչպե՞ս է իշխանությունը ծածկադմփոց անում իրական վտանգը. «Փաստ»
![]() «Փաստ» օրաթերթը գրում է. «Ադրբեջանի իշխանությունները հետևողականորեն մեծացնում են ճնշումը պաշտոնական Երևանի վրա՝ ձգտելով կորզել աշխարհաքաղաքական նորանոր զիջումներ։ Մինչ հայկական կողմը խորհրդարանական ընտրությունների նախաշեմին «խաղաղության օրակարգն» օգտագործում էր ներքին լսարանին հանգստացնելու և իշխանությունը պահպանելու նպատակով, Բաքուն բոլորովին այլ մարտավարությամբ է առաջնորդվում։ Ադրբեջանական կողմը չի շտապում ստորագրել վերջնական փաստաթուղթը, քանի որ Երևանի զիջողական կեցվածքը թույլ է տալիս անընդհատ ընդլայնել պահանջների ցանկը՝ ներառելով անկլավների հանձնումը, սահմանազատման գործընթացի անվան տակ նոր տարածքների յուրացումը, ՀՀ Մայր օրենքի փոփոխությունը և շուրջ 300 հազար ադրբեջանցիների «վերաբնակեցումը» Հայաստանում։ Միջազգային հանրությանը մոլորեցնելու համար Բաքուն դիմումներում ներառել է պատմական կեղծիքներ՝ Հայաստանին մեղադրելով 1905-1906, 1918-1921, 1948-1953 և 1988-1991 թվականներին իրականացված «բռնությունների» մեջ։ Ակնհայտ է, որ սա բացարձակ անհեթեթություն է, ավելին՝ տարբեր ժամանակահատվածներում հենց հայ բնակչությունն է ենթարկվել զանգվածային տեղահանությունների և ջարդերի Բաքվում, Սումգայիթում, Նախիջևանում ու Արցախում։ Ինչ վերաբերում է խորհրդային վերջին տարիներին, ապա Հայաստանում բնակված ադրբեջանցիները հեռացել են կամավորության սկզբունքով՝ իրացնելով իրենց գույքը։ Ադրբեջանը նաև մշակութային վանդալիզմի մեջ է մեղադրում հայկական կողմին, այնինչ հենց ինքն է հիմնահատակ ոչնչացրել հայկական պատմական ժառանգությունը Նախիջևանում և շարունակում է նույն քաղաքականությունը բռնազավթված Արցախում։ 300 հազար ադրբեջանցիների հնարավոր հաստատումը Հայաստանում սպառնում է պետականության կորստով։ Ցանկացած կենցաղային կամ համայնքային միջադեպ Բաքուն կարող է օգտագործել որպես պատրվակ՝ սեփական քաղաքացիներին պաշտպանելու հիմնավորմամբ ռազմական ինտերվենցիա իրականացնելու համար։ ՄԱԿ-ին հղված պահանջներում հստակ նշված է, որ նրանք չեն վստահում հայկական իրավապահ համակարգին և պահանջելու են ադրբեջանական կամ թուրքական զինված ուժերի կամ տեղական հատուկ ստորաբաժանումների ներկայություն։ Բացի այդ, ադրբեջանական համայնքը պահանջելու է պաշտոնական կարգավիճակ լեզվի համար, սեփական կրթական ու կրոնական հաստատություններ, իսկ ընտրական իրավունքի ուժով՝ պատգամավորական մանդատներ խորհրդարանում։ Դա կբերի հայոց պատմության դասագրքերի վերանայման, հայկական ազգային-ռազմական գործիչների հուշարձանների ապամոնտաժման, տեղանունների փոփոխության և ֆինանսական ահռելի փոխհատուցումների, ինչը կազմաքանդելու է Հայաստանի Հանրապետության ինքնիշխանությունը ներսից։ Այսպիսով, այն ամենը, ինչի մասին ամիսներ շարունակ բարձրաձայնում էին Սամվել Կարապետյանն ու «Ուժեղ Հայաստան» դաշինքը, այսօր դարձել է ՄԱԿ-ի սեղաններին դրված պաշտոնական փաստաթուղթ։ Մինչ իշխանական թիմը զբաղված է հանրային ահազանգերը թրոլինգի ենթարկելով և իրական սպառնալիքները քողարկելով, Բաքվի հեռահար ռազմավարությունը քայլ առ քայլ կյանքի է կոչվում՝ հայկական կողմի անգործության և տեղեկատվական մանիպուլ յացիաների ֆոնին»։ |

«Ինչպիսի «ռսաստրուկ» ու «կրեմլի շպիոն է» մահանում Արմեն Գրիգորյանի մեջ»․ Ռուբեն Մխիթարյան
3921:18
«Կարծես վերադարձել են դինոզավրերի ժամանակաշրջան, անտրամաբանական բաներ են անում»․ Ոսկան Սարգսյան
8820:30
Արսեն Գևորգյանին կալանավորելու որոշում կայացրած դատավորն ինքնաբացարկ է հայտնել
9419:54
«Անկախության հռչակագիրը հանելով Սահմանադրությունից՝ սահուն վիլայեթացման ենք գնալու»․ Էդուարդ Շարմազանով (տեսանյութ)
6819:30
«Փորձել եմ համոզել, որ այս ճանապարհով չգնանք»․ Արմեն Գրիգորյան (տեսանյութ)
8819:06
Արամ Վարդևանյանն ընդունել է ՀՀ-ում Գերմանիայի դեսպանին
13619:00
