Վենեսուելայում երկրաշարժի զոհերի թիվը հասել է 5346-ի
1129
Չորեքշաբթի, 22 հուլիսի, 2026 թ., 12:12
![]() Վենեսուելայում տեղի ունեցած երկրաշարժերի հետևանքով զոհերի թիվը հասել է 5346-ի, հայտնել է երկրի խորհրդարանի խոսնակ Խորխե Ռոդրիգեսը։ Պաշտոնական տվյալներով՝ տուժածների թիվը կազմում է 16 740 մարդ, փրկվածների թիվը՝ 6462։ Իշխանություններն աջակցություն են տրամադրել 128 324 ընտանիքի։ Առանց կացարանի է մնացել 17 265 քաղաքացի, իսկ 23 122 մարդ տեղավորվել է 107 ժամանակավոր ճամբարներում։ Կառավարության զեկույցի համաձայն՝ վնասվել է 856 շենք, ամբողջությամբ փլուզվել՝ 190-ը։ Հիշեցնենք, որ Վենեսուելայում հունիսի 24-ին տեղի են ունեցել հզոր երկրաշարժեր։ Ստորգետնյա ցնցումների ուժգնությունը կազմել է 7,2 և 7,5 մագնիտուդ։ |

«Ճապոնիայի բրենդը պրոֆեսիոնալիզմն է․ իսկ ի՞նչ ունենք Երևանում»․ Քրիստինա Վարդանյան
6214:00
«Սա Գյումրին է». Գոհար Պապիկյան (տեսանյութ)
9113:06
Agence France-Presse-ը կիբերհարձակման է ենթարկվել
18910:06
Սպասվում է առանց տեղումների եղանակ (լուսանկար)
13607:06
«Հավաքական ազգը չի կարող հավաքական ինքնասիրություն չունենալ». Միհրան Հակոբյան
185Երեկ, 23:54
Արփինե Հովհաննիսյանը պատրաստել է ինքնակամ կառույցների հաշվառման ժամկետի երկարաձգման օրենսդրական առաջարկություն (տեսանյութ)
173Երեկ, 23:36
