Ո՞վ է Միխայիլ Դրապատին՝ Ուկրաինայի ԶՈՒ նոր գլխավոր հրամանատարը
![]() Ուկրաինայի զինված ուժերի նոր գլխավոր հրամանատար է նշանակվել գեներալ-մայոր Միխայիլ Դրապատին՝ փոխարինելով Ալեքսանդր Սիրսկուն։ Ի՞նչ է հայտնի Ուկրաինայի ԶՈՒ նոր գլխավոր հրամանատարի մասին 2022 թվականի փետրվարին պատերազմի մեկնարկին Դրապատին զբաղեցնում էր Ուկրաինայի ԶՈՒ Միացյալ ուժերի հրամանատարի տեղակալի պաշտոնը։ 2022 թվականի մարտին ղեկավարել է «Հարավ» օպերատիվ զորախումբը, որը կասեցրել էր ռուսական զորքերի առաջխաղացումը դեպի Կրիվոյ Ռոգ։ 2022 թվականի աշնանը ղեկավարել է «Խերսոն» զորախումբը՝ Խերսոնի մարզի աջափնյա հատվածի ազատագրման հաջող գործողության ժամանակ։ 2024 թվականի մայիսին Դրապատին գլխավորել է «Խարկով» օպերատիվ-տակտիկական զորախումբը՝ ռուսական զորքերի նոր հարձակման պայմաններում և կանգնեցրել Վովչանսկի ուղղությամբ առաջացած սպառնալիքը։ 2024 թվականի սեպտեմբերին նշանակվել է «Լուգանսկ» օպերատիվ-տակտիկական զորախմբի հրամանատար։ 2024 թվականի հոկտեմբերին Միխայիլ Դրապատին ստացել է գեներալ-մայորի զինվորական կոչում։ 2024 թվականի նոյեմբերին նախագահ Վլադիմիր Զելենսկին գեներալ-մայոր Դրապատիին նշանակել է Ուկրաինայի ԶՈՒ ցամաքային զորքերի հրամանատար։ 2025 թվականի հունիսին նա հրաժարական է տվել այդ պաշտոնից՝ ՌԴ-ի կողմից ուսումնական կենտրոններին հասցված մի քանի հարվածներից հետո։ Այնուհետ անցել է այլ պաշտոնի՝ դառնալով Միացյալ ուժերի հրամանատար։ Այդ պաշտոնում նա գտնվել է՝ մինչև ԶՈՒ նոր գլխավոր հրամանատար նշանակվելը։ |

«Հավաքական ընդդիմությունը շանս չունի արտահերթում, եթե հանրաքվե լինի, կողմ է քվեարկելու»․ Գոռ Մադոյան
10618:00
«Հիշում է Քիմ Քարդաշյանի ծննդյան տարեդարձը, իսկ հիշո՞ւմ է, որ ճակատագրական տարիներին եղել է Հայաստանի նախագահ»․ Հակոբ Բադալյան
9017:42
«Ի՞նչ ֆոկուս արեցին նիկոլենք՝ ձգձգելով դատական ակտի հրապարակումը»․ Կարեն Վրթանեսյան
10417:36
«Տպավորություն է, որ «մոլորվելը» դառնում է անվտանգության միջադեպերի բացատրություն»․ Վահագն Սարոյան
12017:24
«Ֆրանսիայի իշխանությունները կարգելեն այն ցույցերը, որոնք կազմակերպված չեն արհմիությունների կողմից»․ Մակրոն
13617:19
««Հայաստան» դաշինքի վրա հույս դնել չի կարող»․ Ագնեսա Խամոյան (տեսանյութ)
11517:12
