Թուրքիան և Սիրիան փոխօգնության հուշագիր են ստորագրել
![]() Թուրքիայի ներքին գործերի նախարարության և Սիրիայի արտակարգ իրավիճակների և աղետների կառավարման նախարարության միջև ստորագրվել է փոխըմբռնման հուշագիր: Դրանով կողմերը պատրավորվել են երկու երկրներում հնարավոր աղետների կամ արտակարգ իրավիճակների ժամանակ փոխադարձ օգնություն ցուցաբերել։ Բացի այդ, հուշագիրը ներառում է աղետներից պաշտպանության և ճգնաժամերի կառավարման ոլորտներում տեղեկատվության ու փորձի փոխանակում, ինչպես նաև փորձագետների փոխադարձ այցեր և համատեղ մասնագիտական վերապատրաստման ծրագրերի իրականացում։ Համաձայնությունը ձեռք է բերվել Թուրքիայի ներքին գործերի նախարար Մուստաֆա Չիֆթչիի Սիրիայում ունեցած հանդիպումների ընթացքում: Փաստաթուղթը թուրքական կողմից ստորագրել է նախարար Չիֆթչին, իսկ սիրիական կողմից՝ Սիրիայի արտակարգ իրավիճակների և աղետների կառավարման նախարար Ռայեդ ալ-Սալիհը: |

«Պահանջում ենք անհապաղ ու անաչառ քննություն». IODA
7615:06
«Մենք հիմա եղբայրներ ենք»․ թուրք լրագրողը Փաշինյանի հետ տեսանյութ է հրապարակել (տեսանյութ)
7614:30
«Տվյալ գործընթացը ՈՒԵՖԱ-ի պատասխանատվության ներքո է, աշխատակիցների ընտրության հարցում ՀՖՖ-ն որևէ դերակատարում չունի»․ ՀՖՖ
7814:00
Իսպանիայում 14 տարվա ընթացքում առաջին համընդհանուր գործադուլը հանգեցրել է ոստիկանության հետ բախումների և ճանապարհների փակման (տեսանյութ)
11613:06
«203 համարի ավտոբուսների վերջնակետը նախատեսվում է տեղափոխել Մատենադարանի հարակից տարածք». Ջուլիետա Ազարյան
10712:54
«Բռնաճնշումները չեն սահմանափակվելու միայն ընդդիմադիրներով, ռեպրեսիոն մեքենան նոր զոհեր է պահանջելու». Ստեփան Դանիելյան
7812:30
