«Հուլիսի 3-8-ը շրջանների զգալի մասում սպասվում են ամպրոպային բնույթի կարճատև անձրևներ»․ Գագիկ Սուրենյան
![]() Հանրապետության գլխավոր հիդրոօդերևութաբան Գագիկ Սուրենյանը ֆեյսբուքյան իր էջում տեսանյութ է հրապարակել՝ «Առաջիկա օրերին մեզ մոտեցող ցիկլոնի մասին» գրառմամբ։ «Մենք գտնվում ենք հարավարևամտյան տաք հոսանքների ազդեցության գոտում, որոնք կշարունակվի մինչև հուլիսի 3-ի կեսօր, ինչի արդյունքում առանց տեղումների եղանակը կպահպանվի, իսկ օդի ջերմաստիճանը կշարունակի բարձրանալ ևս 4-5 աստիճանով։ Ամենաշոգ օրը կլինի հուլիսի 3-ը. ցերեկային ժամերին Սյունիքի հովիտներում, Արարտյան դաշում և Երևանում օդի ջերմաստիճանը կհասնի մինչև 34-36 աստիճանի։ Բայց հուլիսի 3-ի երեկոյան ժամերից մեր երկիր Սև ծովի շրջաններից ներթափանցում է հերթական ցիկլոնը, որը կպահպանվի մինչև հուլիսի 8-ը ներառյալ։ Դրա արդյունքում հուլիս 3-ի երեկոյան ժամերին՝ առանձին շրջաններում, հուլիսի 4-8-ի գիշերը և հետկեսօրային ժամերին շրջանների զգալի մասում սպասվում են ամպրոպային բնույթի կարճատև անձրևներ, առանձին հատվածներում անձրևները կլինեն հորդառատ և կտեղա կարկուտ։ Ամպրոպների ժամանակ սպասվում է քամու ուժգնացում։ Հուլիսի 4-5-ը Հանրապետության ողջ տարածքում օդի ջերմաստիճանը կնվազի 4-6 աստիճանով»։ Աղբյուրը` Գագիկ Սուրենյան |

Իրանը, ԱՄՆ-ն և Լիբանանը կստեղծեն համատեղ կոմիտե՝ հրադադարի պահպանման համար
33400:40
Իրանը նավթը վաճառում է 20%-ով ավելի բարձր ԱՄՆ-ի պատժամիջոցների կասեցումից հետո
29700:28
Սպիտակ տունը հայտարարել է, որ Իրանի հետ պատերազմի արժեքը կազմել է մոտ 30 միլիարդ դոլար
33700:16
ՈՒԵՖԱ-ն տուգանել է «Ֆեներբահչե»-ին 7 միլիոն եվրոյով
37300:03
«Մեր պատմությունը չի ճանաչում ո՛չ ցեղասպանություն, ո՛չ կոտորածներ». Էրդողան
298Երեկ, 23:11
Ռուսաստանը փակում է Լատվիայի, Ֆինլանդիայի և Էստոնիայի հետ սահմանային անցակետերը
318Երեկ, 22:59
