«Հայաստանը պետք է ամբողջական տեղեկատվություն տրամադրի». Բայրամովը` Բոմբերգերին
![]() «Հայաստանի ռազմական ագրեսիայի հետևանքով անհետ կորած մոտ չորս հազար ադրբեջանցիների ճակատագիրը մնում է անհայտ»,- հայտարարել է Ադրբեջանի արտաքին գործերի նախարար Ջեյհուն Բայրամովն Ադրբեջան այցելած՝ Անհետ կորած անձանց հարցերով միջազգային հանձնաժողովի (ICMP) գլխավոր տնօրեն Քեթրին Բոմբերգերի հետ հանդիպման ժամանակ։ Արտգործնախարարության տվյալներով՝ հանդիպման ժամանակ Ջեյհուն Բայրամովը ընդգծել է, որ անհետ կորած անձանց հարցն Ադրբեջանի համար առաջնահերթ մարդասիրական հարց է։ Նախարարը հավելել է, որ նրանց ճակատագիրը որոշելու համար Հայաստանը պետք է տրամադրի ամբողջական տեղեկատվություն զանգվածային գերեզմանների վայրերի և ականապատման քարտեզների վերաբերյալ։ Բայրամովը և Բոմբերգերը ընդգծել են Ադրբեջանի և Հայաստանի միջև խաղաղության և միջպետական հարաբերությունների հաստատման մասին համաձայնագրի նախագծում անհետ կորած անձանց վերաբերյալ դրույթի առանձնահատուկ կարևորությունը՝ նշելով «վստահության կառուցման և այս ոլորտում մարդասիրական հետևանքների հաղթահարման գործնական քայլերի կարևորությունը»։ Արտաքին գործերի նախարարը զեկուցել է, որ 44-օրյա պատերազմից հետո, չնայած մարտահրավերային անվտանգության իրավիճակին և ականապատման սպառնալիքին, Ադրբեջանը, իբրև թե «հավատարիմ մնալով իր մարդասիրական պարտավորություններին», իրականացրել է լայնածավալ որոնողական գործողություններ և մյուս կողմին է հանձնել ավելի քան 2000 հայ զինծառայողի աճյուն: Հանդիպմանը տեղեկատվություն է տրամադրվել Ադրբեջանի ազատագրված տարածքներում հայտնաբերված զանգվածային գերեզմանների և ընթացիկ արտաշիրիմման ու նույնականացման աշխատանքների վերաբերյալ: |

«Պահանջում ենք անհապաղ ու անաչառ քննություն». IODA
7615:06
«Մենք հիմա եղբայրներ ենք»․ թուրք լրագրողը Փաշինյանի հետ տեսանյութ է հրապարակել (տեսանյութ)
7614:30
«Տվյալ գործընթացը ՈՒԵՖԱ-ի պատասխանատվության ներքո է, աշխատակիցների ընտրության հարցում ՀՖՖ-ն որևէ դերակատարում չունի»․ ՀՖՖ
7814:00
Իսպանիայում 14 տարվա ընթացքում առաջին համընդհանուր գործադուլը հանգեցրել է ոստիկանության հետ բախումների և ճանապարհների փակման (տեսանյութ)
11613:06
«203 համարի ավտոբուսների վերջնակետը նախատեսվում է տեղափոխել Մատենադարանի հարակից տարածք». Ջուլիետա Ազարյան
10712:54
«Բռնաճնշումները չեն սահմանափակվելու միայն ընդդիմադիրներով, ռեպրեսիոն մեքենան նոր զոհեր է պահանջելու». Ստեփան Դանիելյան
7812:30
