ՔՊ-ն միջնորդեց ԿԸՀ-ից պահանջել բոլոր տեղամասերի արձանագրությունները
![]() Կայացավ ՍԴ հերթական նիստը. քննվում է հունիսի 7-ին կայացած ընտրությունների արդյունքների վերաբերյալ ԿԸՀ որոշման դեմ 7 կուսակցությունների ներկայացրած դիմումները, որոնցով վիճարկվում են խորհրդարանական ընտրությունների արդյունքները: ՔՊ ներկայացուցիչ Սուրեն Գրիգորյանը ներկայացրեց ՔՊ-ի միջնորդությունը՝ պահանջել ԿԸՀ-ից՝ տրամադրել բոլոր 2005 տեղամասերի արձանագրությունները՝ կամ ֆիզիկական կրիչի տեսքով, կամ առնվազն էլեկտրոնային տարբերակով։ Նա հայտնեց, որ հետևյալ տրամաբանությամբ են նման միջնորդություն ներկայացնում․ «Պարոն Օրբելյանն առաջ է տանում այն տրամաբանությունը, որ ԿԸՀ-ի հաշվարկները արժանահավատ չեն և բերում է օրինակներ։ Առանձին օրինակներով հավակնում է, որ բարձր դատարանն ընդհանուր հաշվարկներն անարժանահավատ ճանաչի»։ ԲՀԿ ներկայացուցիչ Արամ Օրբելյանը պարզաբանեց․ «Երկու շտկում՝ ես ցույց եմ տվել, որ հենց այդ տվյալներով, որոնք առկա են ԿԸՀ-ի աղյուսակի մեջ, առկա է 269 ավել քվեաթերթիկ։ Միևնույն ժամանակ՝ երկու կետով խնդիր էի բարձրաձայնել, որ այդտեղ կան խնդիրներ։ Հետևաբար, ես միանում եմ՝ այդ տվյալները թող տան, որ հետագայում ավելի մանրամասն վերլուծություն լինի, բոլորիս մոտ հասանելի լինեն, բայց նաև արձանագրում եմ, որ տվյալ քաղվածքներն իմ բերած խնդիրներից ոչ մեկին չեն անդրադառնալու։ Իմ վերլուծությունը վերաբերում է հենց աղյուսակում եղած տվյալներին, որոնք, ենթադրում եմ, որ վերցված են հենց արձանագրություններից»։ Արամ Օրբելյանը արձագանքեց․ «Ես կողմ եմ, բայց ոչ այն հիմնավորմամբ, ինչով պահանջում են»։ |

«Պահանջում ենք անհապաղ ու անաչառ քննություն». IODA
7615:06
«Մենք հիմա եղբայրներ ենք»․ թուրք լրագրողը Փաշինյանի հետ տեսանյութ է հրապարակել (տեսանյութ)
7614:30
«Տվյալ գործընթացը ՈՒԵՖԱ-ի պատասխանատվության ներքո է, աշխատակիցների ընտրության հարցում ՀՖՖ-ն որևէ դերակատարում չունի»․ ՀՖՖ
7814:00
Իսպանիայում 14 տարվա ընթացքում առաջին համընդհանուր գործադուլը հանգեցրել է ոստիկանության հետ բախումների և ճանապարհների փակման (տեսանյութ)
11613:06
«203 համարի ավտոբուսների վերջնակետը նախատեսվում է տեղափոխել Մատենադարանի հարակից տարածք». Ջուլիետա Ազարյան
10712:54
«Բռնաճնշումները չեն սահմանափակվելու միայն ընդդիմադիրներով, ռեպրեսիոն մեքենան նոր զոհեր է պահանջելու». Ստեփան Դանիելյան
7812:30
