«Հուլիսի կեսերին կառավարությունը որոշում կընդունի ՀԷՑ–ը հանրության գերակա շահ ճանաչելու մասին»․ Ռոմանոս Պետրոսյան
![]() Այսօր լրագրողների հետ զրույցում ՀԷՑ-ի ժամանակավոր կառավարիչ Ռոմանոս Պետրոսյանը, պատասխանելով հարցին, թե պետությո՞ւնն է ներդրում անելու, թե՞ մասնավորը, ՀԷՑ-ի խնդիրները լուծելու համար, պատասխանեց․ «Դա արդեն պետականացման վերջնական ավարտից հետո պարզ կլինի․ վերամասնավորեցման դեպքում՝ մասնավորը, պետականացված մնալու դեպքում՝ պետությունը, գուցե կոնցենսիոն կառավարման տրվի»։ Պետրոսյանը հավելեց, որ արդեն հուլիսի կեսին ՀԷՑ-ը կպետականացվի, որին կհաջորդեն շուկայական արժեքի գնահատումն ու փոխհատուցումը. «Հուլիսի կեսերին կառավարությունը որոշում կընդունի ՀԷՑ–ը հանրության գերակա շահ ճանաչելու մասին»: Հիշեցնենք, որ ավելի վաղ նա գրել էր, որ հաշվի առնելով, որ սահմանված ժամկետներում բաժնետոմսերի օտարում տեղի չի ունեցել, ՀՀ կառավարության կողմից նախաձեռնվելու է «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ՓԲԸ բաժնետոմսերի՝ հանրության գերակա շահ ճանաչելու և օտարելու (պետականացնելու) գործընթաց: |

«Պահանջում ենք անհապաղ ու անաչառ քննություն». IODA
7615:06
«Մենք հիմա եղբայրներ ենք»․ թուրք լրագրողը Փաշինյանի հետ տեսանյութ է հրապարակել (տեսանյութ)
7614:30
«Տվյալ գործընթացը ՈՒԵՖԱ-ի պատասխանատվության ներքո է, աշխատակիցների ընտրության հարցում ՀՖՖ-ն որևէ դերակատարում չունի»․ ՀՖՖ
7814:00
Իսպանիայում 14 տարվա ընթացքում առաջին համընդհանուր գործադուլը հանգեցրել է ոստիկանության հետ բախումների և ճանապարհների փակման (տեսանյութ)
11613:06
«203 համարի ավտոբուսների վերջնակետը նախատեսվում է տեղափոխել Մատենադարանի հարակից տարածք». Ջուլիետա Ազարյան
10712:54
«Բռնաճնշումները չեն սահմանափակվելու միայն ընդդիմադիրներով, ռեպրեսիոն մեքենան նոր զոհեր է պահանջելու». Ստեփան Դանիելյան
7812:30
