Երևան`   +23 °C
Այսօր`   Կիրակի, 28 հունիսի, 2026 թ.

«Ինչո՞ւ է Նիկոլը հրաժարվում է անգամ քննարկել «300 հազար ադրբեջանցիների վերադարձի» հարցը». Արգիշտի Կիվիրյան

86
Այսօր, 18:24
«Ինչո՞ւ է Նիկոլը հրաժարվում է անգամ քննարկել «300 հազար ադրբեջանցիների վերադարձի» հարցը». Արգիշտի Կիվիրյան

Վերլուծաբան Արգիշտի Կիվիրյանը ֆեյսբուքյան էջում գրել է․ «Շատերը ոչ մի կերպ չեն կարողանում ընկալել, թե այդ ոնց ա պատահել, որ Նիկոլ Փաշինյանը, ով հնազանդորեն ընդունում ա Ադրբեջանի կողմից բոլոր առաջադրվող պահանջները, մեկ էլ փաստացի մերժում է, ու անգամ հրաժարվում է անգամ քննարկել այսպես կոչված «300 հազար ադրբեջանցիների վերադարձի» հարցը։ Եկեք կարճ մեջ մի բան բացատրեմ։ Իրավիճակը գլոբալ հասկանալու համար պետք է շատ լավ իմանալ ներկայիս ադրբեջանցիների ծագումնաբանությունը, ու ընդհանրապես, քաղաքական ու էթնիկ ազգի ձեւավորման մեխանիզմները։ Գլոբալ առումով Անդրկովկասի մահմեդական ումմայից, հնարավոր եղավ ձեւավորվել ադրբեջանցի քաղաքական ազգը զուտ հայեր, հայկական ազգայնականության, ինչպես նաեւ հակահայկականության շնորհիվ ու հիմքի վրա։ Սա ա իրենց ողջ առանցքը, որը եթե հանում կամ բացառում ես, իրենց ու իրենց հովանավորների համար կա մեծ վտանգ, որ նորից կվերադառնան մահմեդական ումմայի կարգավիճակին։ Արցախը, Խոջալուն՝ որպես ազգային կոմպոնենտը ձւեւավորող ու միավորող աղետ, ու էլի մի շարք նմանատիպ իրավիճակներ իրենց համար պետք են եղել զուտ դրա համար, դրանց շուրջ են ձեւավորվել իրենց ազգաստեղծող ու սնող միֆերը։ Նայեք, Իրանի 20-30 միլիոն ադրբեջանցիների մոտ այդ ամենը չկա, ոչ Արցախի հարց, ոչ Խոջալու, որ հայեր ու հակահայկականություն ու դրա համար ինչքան էլ հովանավորները տանջվում են, այդ ահռելի զանգվածից ոչ մի կերպ չի ստացվում ձեւավորել քաղաքական ազգ։ Ուղակի այդ ամենը արդեն սպառվել ա, ու հիմա Բաքվի զինանոցում այդ հարցերից մնացել է վերջիններից մեկը, «մեծ վերադարձի» հարցը, որպես ադրբեջանական ազգակերտության ու ինքնության ձեւավորման գործիք։ Ընդ որում, այս փուլում իրենց պետք է ոչ թե վերադարձ որպես այդպիսին, այլ տոտալ մերժում, պայքար, տառապանք, ըստ այդմ՝ ազգային կոնսոլիդացիայի, ըստ դրա նաեւ ազգաստեղծման ապահովում։ Հենց դրա համար Նիկոլի ու հականիկոլականների պահվածքը այս հարցի շուրջ լիովին բխում ա իրենց շահերից։ Միթե ձեզ թվում ա, որ իրենք կարողացան զինված լուծել Արցախի հարցը, ու եթե այս փուլում իրենց պետք լիներ, ուժով 2020-23թթ չէին կարողանա լուծել այս հարցը։ Հարյուր տարի ա, զուտ հայերի վարած քաղաքականության շնորհիվ իրենք փորձում են ավարտին հասցնել ադրբեջանական քաղաքական ազգի ձեւավորումը, ու այդ հարցը ոչ թե պահանջում ա շտապողականություն, այլ ընդհակառակը, քայլերի հստակ ապահովում: Այս փուլում մի տաս տարի հայերի դիմադրությունը, իսկ իրենց կողմից այդ դիմադրության դանդաղ հաղթահարումը այդ քայլերից մեկն է...
P s. Ընդ որում հայերը երբեք չեն ունեցել խնդիր Անդրկովկասի մահմեդական ումմայի հետ։ Հայերի խնդիրը դա հայության հաշվին ադրբեջանական քաղաքական ազգ ձեւավորելու պրոյեկտի հարցում ա եղել»:

Աղբյուրը`   Արգիշտի Կիվիրյան