Երևան`   +25 °C
Այսօր`   Կիրակի, 28 հունիսի, 2026 թ.

«Պետության Համապարփակ ուժի տեսանկյունից Հայաստանը թեև ունի պոտենցիալ, սակայն այն չիրացված ներուժ է». Արա Պողոսյան

74
Այսօր, 11:48
«Պետության Համապարփակ ուժի տեսանկյունից Հայաստանը թեև ունի պոտենցիալ, սակայն այն չիրացված ներուժ է». Արա Պողոսյան

Քաղաքագետ Արա Պողոսյանի ֆեյսբուքյան գրառումը․ «Պետության Համապարփակ ուժի մեջ կարևոր բաղադրիչ է նաև նրա գիտական պոտենցիալը։
Գիտական պոտենցիալի ցուցիչներից է նաև ու հատկապես՝ աշխարհի առաջատար գիտական հանդեսներում գիտական հոդվածների քանակը։
Աշխարհում գիտական հոդվածների թվով առաջատար են Չինաստանը, Հնդկաստանը, ԱՄՆ-ն, Մեծ Բրիտանիան, Իսրայելը, Ռուսաստանը, նաև՝ Իրանը։
Վերջերս ինձ համար զարմանալիորեն հաճախ եմ հանդիպում նաև Պակիստանի հետազոտողների հոդվածների, որոնք բավականին հետաքրքիր են։
Հայաստանում գիտական հոդվածների հրապարակման առաջին և ամենամեծ խնդիրներից մեկը պետական աջակցության գրեթե բացակայությունն է մի կողմից, մյուս կողմից՝ գիտական միջավայրի լոյալիստական կառուցվածքը (լոյալ ես իշխանությանը, կստանաս առավելագույն, ոչ՝ կդառնաս իզգոյ): Մյուսը գիտական հանդեսների ներկայացվածությունն է համաշխարհային գիտական ինդեքսավորման համակարգում։
Եթե Հայաստանում գեթ մեկ գիտական հանդես կա, որ ինդեքսավորվում է SCOPUS կամ Web Science համակարգերում, արդեն կարելի է համարել ձեռքբերում։
Էլ չեմ ասում գիտական և կրթական հաստատությունների վիճակը։ Հայկական որևէ ԲՈՒՀ չի մտնում աշխարհի 100 առաջատար ԲՈՒՀ-երի մեջ, անգամ 1000 առաջատար ԲՈՒՀ-երի մեջ մտնող ԲՈՒՀ չունենք։
Պետության Համապարփակ ուժի տեսանկյունից Հայաստանը թեև ունի պոտենցիալ (զուտ հայերի բնածին կամ գենետիկ հատկությունների հաշվին), սակայն այդ պոտենցիալը չիրացված ներուժ է, ինչը հավասար է ռեսուրսների վատնմանը»:

Աղբյուրը`   Արա Պողոսյան