Երևան`   +13 °C
Այսօր`   Երկուշաբթի, 14 սեպտեմբերի, 2026 թ.

Նոյեմբերյան համայնքում կարկուտը մեծ վնաս է հասցրել գյուղատնտեսական մշակաբույսերին, այգիներին և բնակիչների տնտեսություններին

190
Կիրակի, 21 հունիսի, 2026 թ., 11:12
Նոյեմբերյան համայնքում կարկուտը մեծ վնաս է հասցրել գյուղատնտեսական մշակաբույսերին, այգիներին և բնակիչների տնտեսություններին

Նոյեմբերյանի համայնքապետարանը հայտնում է. «Հունիսի 20-ին տեղացած հորդառատ անձրևի և կարկտահարության հետևանքով Նոյեմբերյան համայնքում զգալի վնասներ են գրանցվել։
Առավել տուժել են Բաղանիս, Կոթի, Ոսկեվան և Ոսկեպար բնակավայրերը, որտեղ կարկուտը մեծ վնաս է հասցրել գյուղատնտեսական մշակաբույսերին, պտղատու այգիներին և բնակիչների տնտեսություններին։
Ստեղծված իրավիճակի հետևանքները գնահատելու նպատակով՝ վարչական կենտրոններում իրականացվում են վնասների նախնական հաշվառման աշխատանքներ»: