Թալանել են Իրանի քաղաքացուն, առևանգել կնոջը
![]() Հունիսի 8-ին ավազակային հարձակման դեպք է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 03։40-ի սահմաններում ՆԳՆ տեղեկություն է ստացվել, որ Նոր Խճուղում օտարերկրյա քաղաքացի կա՝ արյունոտ վիճակում։ Ինչպես հայտնում է Գագիկ Շամշյանը, պարզվել է, որ նշված քաղաքացին հանդիսանում է Իրանի Իսլամական Հանրապետության քաղաքացի 37-ամյա Սոբհան Զ-ն։ Ֆոտոլրագրողի տեղեկություններով՝ տղամարդը ոստիկաններին հայտնել է, որ հունիսի 7-ին ժամը 18։00-ի սահմաններում իր կնոջ իրանցի ծանոթի աղջիկը իրենց հրավիրել է Երևան քաղաքի տներից մեկը։ Երբ մոտեցել են նշված հասցե, տան մուտքի մոտ 4 տղամարդ և 1 կին իրեն և կնոջը հարվածել են, գցել գետնին, կապել աթոռին և դանակի սպառնալիքով պահանջել գումար, տան սեփականության փաստաթղթերը։ Այնուհետև վերցրել են իր կողմից վարձակալած բնակարանի բանալին և կնոջ՝ 36-ամյա Ֆառզանեհ Ա-ի կամքին հակառակ վերջինիս տեղափոխել անհայտ ուղղությամբ։ Երևանի քրեական ոստիկանների կողմից ձեռնարկված միջոցառումների արդյունքում պարզվել է, որ նշված արարքը կատարել է Իրանի Իսլամական Հանրապետության քաղաքացի՝ 39-ամյա Ռեզա Մոհամմադ Զ-ն։ Դեպքի փաստով նախաձեռնվել է քրեական վարույթ։ |

Սոչիի ափերի մոտ նավթատար է հրդեհվել (լուսանկար)
183Երեկ, 22:06
Վանաձորում վարորդը հետընթաց կատարելիս վրաերթի է ենթարկել 45-ամյա կնոջ, որը տեղում մահացել է
160Երեկ, 22:00
Նեպալի իշխանություններն ավարտում են որոնողափրկարարական աշխատանքները. 5300 մարդ անհայտ կորած է
276Երեկ, 21:25
Ստամբուլում 15-ամյա աղջիկը դանակով հարձակվել է աշակերտների վրա (տեսանյութ)
206Երեկ, 14:24
Կոնգո գետում երկու նավերի բախման հետևանքով առնվազն 30 մարդ է զոհվել
266Երեկ, 13:36
Հարազատների պնդմամբ՝ ուսուցչուհին ծեծել է 2-րդ դասարանի աշակերտուհուն (տեսանյութ)
140Երեկ, 13:18
