«Թող ոչ մի երեխա այլևս ստիպված չլինի անցնել նման արհավիրքների միջով». Արցախի Հանրային խորհուրդ
![]() Արցախի Հանրային խորհուրդը Երեխաների պաշտպանության օրվա առիթով ուղերձ է հղել: «Յուրաքանչյուր երեխա ունի կյանքի, անվտանգության, ազատ տեղաշարժի, սննդի, կրթության և անհոգ մանկության իրավունք։ Ցավոք, 2020 թվականից ի վեր բոլոր այդ իրավունքները խախտվել էին Արցախի երեխաների համար։ Նրանք անցել են ծանրագույն արհավիրքների միջով՝ պատերազմ, շրջափակում, բռնի տեղահանում և իրենց հայրենի միջավայրից զրկվելու ցավալի փորձություն, ինչը խոր հետք է թողել նրանց մանկության, հոգեբանության և ապագայի զգացողության վրա։ Արցախի Հանրապետության Հանրային խորհուրդը վերահաստատում է՝ երեխաների իրավունքների պաշտպանությունը պետք է լինի բոլորի առաջնահերթությունը՝ անկախ քաղաքական, աշխարհաքաղաքական կամ այլ հանգամանքներից։ Մաղթում ենք, որ ոչ մի երեխա այլևս ստիպված չլինի անցնել նման արհավիրքների միջով և յուրաքանչյուր երեխա ապրի խաղաղ, անվտանգ, արժանապատիվ ու սիրով լի միջավայրում»,- ասված է ուղերձում: |

Հելոուին՝ Սպիտակ տանը․ Թրամփը հյուրընկալել է հարյուրավոր երեխաների (տեսանյութ)
229Երեկ, 09:43
Հալաբյան փողոցում թիթեղների տակից գտնված փոքրիկին չեն որդեգրել, ծնողները դեռ հայտնի չեն
22126.10.2026, 19:12
Հայաստանը՝ «Մանկական Եվրոտեսիլ 2026»-ի հաղթող (տեսանյութ)
28925.10.2026, 01:36
«Հայաստանն էլ պետք է ընդօրինակի»․ Սամվել Հայրապետյան
21724.10.2026, 14:00
«Հայտնաբերվել են վտանգավոր խաղալիքներ»․ ՇՎՏՄ
13120.10.2026, 11:06
18-ամյա Ալվարդ Նահապետյանը 4 կգ 830 գրամ քաշով տղա է ունեցել
20330.09.2026, 14:00
