«Միջազգային գործընկերները հրաժարվում էին ՀՀ-ին զենք մատակարարել՝ պատճառաբանելով, թե ՀՀ-ն այն կիրառելու է իր տարածքներից դուրս». Նիկոլ Փաշինյան
![]() «Մեր բանակը չպետք է կիրառվի Հայաստանի միջազգայնորենտարածքից դուրս, բացառությամբ միջազգային պայմանագրերի հիման վրա իրականացվող խաղաղապահ առաքելությունների»,- զորահանդեսի ժամանակ հայտարարել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը: Ն ընդգծել է. «Այս մոտեցումն է հնարավոր դարձրել, որ ՀՀ-ն ունենա այն, ինչ այսօր կտեսնեք: 2022 թվականից առաջ սպառազինության և ռազմական տեխնիկայի միջազգային շուկաները հիմնականում փակ կամ դժվար հասանելի էին ՀՀ-ի համար, որովհետև միջազգային գործընկերները հրաժարվում էին ՀՀ-ին զենք մատակարարել այն պատճառաբանությամբ, թե համոզված են, որ Հայաստանը այդ զենքը կիրառելու է իր միջազգայնորեն ճանաչված տարածքներից դուրս: Միայն 2022 թվականի հոկտեմբերի 6-ին Պրահայում ձեռք բերված համաձայնություններից հետո՝ ՀՀ-ի ու Ադրբեջանի, սպառազինությունների միջազգային շուկան բացվեց ՀՀ-ի համար»: |

«Եկեք թարգենք կրկեսային ներկայացումները, անհարգալից վերաբերմունքը չեմ հանդուրժելու»․ Տիգրան Ավինյան (տեսանյութ)
2815:18
«Ուսանողական ցուցակ» շարժումը մտադիր է հանրաքվե անցկացնել Սերբիայի՝ ԵՄ-ին անդամակցության հարցով
4815:13
«Եթե սա տեղի է ունենում Անդրանիկ Թևանյանի նկատմամբ ճնշում գործադրելու նպատակով, արդեն լրջագույն հարց է»․ Սարգիս Տեր-Եսայան
6915:00
«Չար ծառից հենց չար պտուղ էլ ակնկալվում է»․ Ռուբեն Մելիքյան
6414:24
«Մեր կուսակցական գործընկերն է, ի՞նչ ընդդիմադիր դառնալու մասին է խոսքը»․ Հասմիկ Հակոբյան (տեսանյութ)
8414:00
«Ինքն ամենայն հայոց չէ, ինքն ամենայն ՈւժեղՀայաստանոց, Քոչարյանոց է»․ Ռուբեն Ռուբինյան
10313:48
