Երևան`   +17 °C
Այսօր`   Երեքշաբթի, 19 մայիսի, 2026 թ.

«Դիմակներով շոուն էն արձագանքը չգտավ, որի վրա խաղադրույք էին կատարել հեղինակները»․ Սուրեն Սահակյան

61
Այսօր, 12:12
«Դիմակներով շոուն էն արձագանքը չգտավ, որի վրա խաղադրույք էին կատարել հեղինակները»․ Սուրեն Սահակյան

Հասարակական-քաղաքական գործիչ Սուրեն Սահակյանի ֆեյսբուքյան գրառումը․ «Դիմակներով սպառնալիքի շոուն վստահաբար էն արձագանքը չգտավ, որի վրա խաղադրույք էին կատարել հեղինակները։ Այն նույնիսկ ռեկվիզիտների վրա կատարված ծախսը հետ չբերեց։ Թերևս, դրանում վերջնականապես համոզվելու համար պետք ա ընտրությունների արդյունքների համատեքստում մի անգամ էլ քննել։ Բայց եթե մի կողմ թողնենք էս նախընտրական կրկեսը, մնում ա շատ շոշափելի մի հարց՝ Նիկոլ Փաշինյանի կյանքին սպառնացող վտանգը իրակա՞ն ա, թե՞ բուտաֆորիկ։
Իրատես լինենք՝ 2020թ․ աղետից հետո համարել, որ նրան ոչինչ չի սպառնում, քաղաքական մանկամտության գագաթնակետն ա։ Զարմանալի ա ոչ թե էն, որ նրա վրա կարող ա մահափորձ կազմակերպվել, այլ էն, որ նա հաջողացրել ա առանց դրա մինչև 2026թ․ ձգել։ Պատերազմից հետո հստակ գիտակցում կար, որ էդ մարդն իր բնական մահով չի մահանալու։ Հիշո՞ւմ եք նրա խոստումը, որ Արցախի հարցում միայնակ ոչինչ չի որոշելու և որ երբ որոշելու անհրաժեշտություն առաջանա, դա քննարկվելու ա Հանրապետության հրապարակում իր հրավիրած հավաքում։ Միայն էն փաստը, որ վերջում բացարձակապես միայնակ էդ որոշումները կայացրեց, բավարար ա, որ միլիոնների համար նրա կյանքը գրոշի արժեք չունենա։
Քաղաքական մաթեմատիկան դաժան բան ա։ Կարող ես խաբել մի հոգու ու անպատիժ մնալ։ Կարող ես 10-ին խաբել ու արժանանալ նրանց կոշտ քննադատությանը, 100-ին «քցել» ու ծեծվել դրա համար։ Բայց երբ խաբում ես մի հարցում, որ վերաբերում ա 7 մլն մարդու ճակատագրերին և ոտնատակ ա տալիս մի ամբողջ ժողովրդի ազգային նպատակներն ու իղձերը, միակ «արժույթը», որով կարող ես վարձահատույց լինել, քո սեփական կաշին ա։ Դա ա քաղաքական լիդերի խաչը, նրա պատասխանատվության չափը։ Եվ Նիկոլը դա հրաշալի հասկացել ա։ Նրա բազմակի բառացի պնդումը, թե իր կյանքն ա դրել զոհասեղանին, գեղեցիկ դարձվածք չի, այլ անխուսափելիի փաստարկում։
Ու ես դեռ չեմ նշում Բաքվի հետ նրա կոլաբորացիային, երբ վերբալ մակարդակում փաստացի արդարացրեց 1992-94թթ․ Ադրբեջանի սանձազերծած պատերազմը Արցախի հայերի նկատմամբ։ Երբ հրաժարվեց Արցախի կարգավիճակի շուրջ բանակցություններից՝ անձամբ նպաստելով Հակարիի կամրջին անցակետի տեղադրմանն ու բլոկադային և, որպես հետևանք, Արցախի հայաթափմանը։ Երբ հնարավոր ու անհնար բոլոր միջոցներով փորձում ա լղոզել Ալիևի մեղքը ռազմական հանցագործությունների ու էթնիկ զտումների մեջ։ Երբ սեփական սխալները գիտակցելու ու մեղա գալու փոխարեն մեղքը բարդում ա բանակի, «նախկինների», արցախցիների, ռուսների, ալամ աշխարհի վրա։ Իմ հետևից որ սենց շլեյֆ տարածվեր, իմ նկատմամբ սկսված որսը շատ օրինաչափ, բնական երևույթ կհամարեի։
Միաժամանակ, ես դեմ եմ քաղաքական հարցերը բռնությամբ լուծելուն, առավել ևս ինքնադատաստանի նման դրսևորումներին։ Բռնությունն ամենավատ դասն ա, որ կարելի ա տալ սերունդներին։ Դա պետությանը ոչինչ չի տա, հակառակը՝ կխլի։ Դատարանում օրինաչափ քննության փոխարեն կստանանք սակրալ զոհ, որն «ընդամենը խաղաղություն էր ուզում»։ Քննությունից դուրս կմնան բազմաթիվ հարցեր, որոնց շուրջ համակարծությունը դուռ կբացեր դեպի զարգացում և որպես քաղաքական ազգի կայացում։ Նույնանման իրավիճակում Ֆրանսիան նացիստների հետ համագործակցած մարշալ Պետենին սկզբում դատարանում դատապարտեց մահապատժի (ի տես սերունդների), հետագայում Դե Գոլը, որպես Վերդենի հերոս, նրան ներում շնորհեց ու դատավճիռը փոխարինվեց»։

Աղբյուրը`   Սուրեն Սահակյան