«Քեզ դնում ես օրենքից վեր, բայց հայտնվում ես Նիկոլի տակ»․ Լևոն Զուրաբյան
![]() ՀԱԿ փոխնախագահ Լևոն Զուրաբյանը ֆեյսբուքյան իր էջում տեսանյութ է հրապարակել՝ գրելով․ «Վահագ ԽաչատՈւրյան, շողոքորթելը ՀՀ նախագահի գործառույթների կամ լիազորությունների մեջ չի մտնում: Դու քեզ դնում ես օրենքից վեր, բայց հայտնվում ես Նիկոլի տակը»: Տեսանյութում անդրադառնալով Նիկոլ Փաշինյանի և Վահագն Խաչատուրյանի հանդիպմանը, որի ընթացքում վարչապետը խոսել է նաև քարոզարշավի մեկնարկի մասին, Լևոն Զուրաբյանն ասել է․ «Հանդիպման ամբողջ ընթացքում ՀՀ նախագահը զբաղված էր Նիկոլ Փաշինյանին շողոքորթելով, քծնելով, գովալով հաջողությունները, թե ինչ տեմպերով է տնտեսությունն առաջ գնում, ինչքան ներառական է դարձել և այլն։ Նախագահը լեզվի սայթաքում արեց՝ ասելով․ «Մեր ծրագրերը, որոնք նաև կառավարությունն է ներկայացնում», այսինքն՝ ինքն ամբողջությամբ իրեն նույնականացրեց Նիկոլ Փաշինյանի ու նրա թիմի հետ։ Այս հանդիպումով տեղի ունեցավ ՀՀ Սահմանադրության խախտում, ՀՀ նախագահն անձամբ դարձավ Նիկոլ Փաշինյանի շտաբի անդամ, արեց նրա քարոզչությունը»։ Աղբյուրը` Լևոն Զուրաբյան |

«Քեզ դնում ես օրենքից վեր, բայց հայտնվում ես Նիկոլի տակ»․ Լևոն Զուրաբյան (տեսանյութ)
3014:48
«Ընտրություն կատարելիս նայեք մարդկանց անցած ճանապարհը». Արա Պապյան
6314:30
«Ցեղասպանություն է, Ղարաբաղի հարց է... պետք է անցկացնենք համազգային հանրաքվե». Վաղարշակ Հարությունյան (տեսանյութ)
5214:24
«Եթե Ռուսաստանից հրաժարվեցինք, մի տարի հետո դառնալու ա Արցախ». Գագիկ Ծառուկյան (տեսանյութ)
6714:18
«Եթե Փաշինյանը հաղթի ընտրություններում, ՌԴ-ն չպետք է ճանաչի արդյունքները». Զատուլին
8714:16
«Իրանի դեմ պատերազմում գլխավոր հաղթողը Ռուսաստանն է»․ Քամալա Հարիս (տեսանյութ)
9013:56
