Երևան`   +21 °C
Այսօր`   Երկուշաբթի, 04 մայիսի, 2026 թ.

«Զելենսկու այցի գինը կրկին հայ ժողովուրդն ու Հայաստանն են վճարելու»․ Արեգնազ Մանուկյան

66
Այսօր, 11:18
«Զելենսկու այցի գինը կրկին հայ ժողովուրդն ու Հայաստանն են վճարելու»․ Արեգնազ Մանուկյան

«Մայր Հայաստան» ազգային-դեմոկրատական կուսակցության անդամ Արեգնազ Մանուկյանի գրառումը. «Զելենսկու այցը՝ աշխարհաքաղաքական սադրանք.
Զելենսկուն Հայաստան էին ուզում բերել ու սադրանքի դիմել 2024թ-ին։ Դրանից առաջ՝ 2023-ին, Նիկոլ Փաշինյանը մակրոնների, բայդենների, միշելների բարձր հովանու ներքո ամբողջությամբ հանձնեց Արցախը։
Ուկրաինական Նիկոլը՝ Զելենսկին, Հայաստան պետք է գար 2024թ․ մարտի 4-ին, բայց ինչ-ինչ պատճառներով չեկավ։ Թերևս Նիկոլն այդ փուլում վախեցավ հակառուսական այդպիսի քայլի գնալ։
Հիմա Զելենսկին ժամանում է Երևան՝ եվրոպական «սոուսի» տակ։ Ժամանում է այն պահին, երբ Նիկոլը դրսի ուժերի աջակցության կարիքն ունի՝ հունիսի 7-ից հետո աթոռը պահելու համար։ Նրան դա խոստացել են՝ դիմացն ակնկալելով Հայաստանը մանրադրամ դարձնելը։ Նիկոլը համաձայնել է, որովհետև իր կաշվից ու աթոռից բացի այլ բան իրեն չի հետաքրքրում։
Զելենսկու այցն աշխարհաքաղաքական սադրանք է։ Ադրբեջանամետ Զելենսկու այցի գինը կրկին հայ ժողովուրդն ու Հայաստանն են վճարելու։ Ինչպես որ նիկոլական նախորդ սադրանքների դեպքում է եղել։
Հ․Գ․ 2024-ին ԱԺ-ում անդրադարձել եմ Զելենսկու այցի հետևանքներին (տե՛ս կից տեսանյութը)։ Ելույթումս հնչեցրած գնահատականներիս ու կանխատեսումներիս մեջ բան չի փոխվել։ Պարզապես հիմա շատ ավելի վատ վիճակում ենք, քան 2024-ին։ Ու որպեսզի այս մղձավանջը վերանա, հունիսի 7-ին պետք է պատմության աղբանոց ուղարկենք Նիկոլ Փաշինյանի իշխանությանը»։