«Փաշինյանին Արևմուտքը սատարում է Ադրբեջանի, ԵՄ-ի և ԱՄՆ-ի շահերը սպասարկելու համար՝ ի վնաս հայերի»․ Ռոբերտ Ամստերդամ
![]() Միջազգային իրավապաշտպան, փաստաբան Ռոբերտ Ամստերդամը ֆեյսբուքյան էջում տեսանյութ է հրապարակել՝ կից գրառմամբ․ «Ո՞րն է Երևանում ԵՄ քաղաքական գործիչների այս գագաթնաժողովի և ցուցադրական աջակցության իրական պատճառը։ «Հրապարակել ենք «Սպիտակ գիրք»՝ ավելի քան 140 էջանոց զեկույց, որը նվիրված է ԵՄ միջամտության խնդրին։ Այդ միջամտության ամենացայտուն օրինակը Երևանում մայիսի 4-ից 6-ը սպասվող իրադարձություններն են։ Այն փաստը, որ ԵՄ քաղաքական գործիչների և այլ անձանց այս խումբը հավաքվելու է Երևանում, ընտրություններից ընդամենը մեկ ամիս առաջ, միջամտության բացահայտ դրսևորում է։ Սա, ինչպես Վենսի այցը, Արևմուտքի փորձն է՝ սատարելու պարոն Փաշինյանին, և դա արվում է ոչ թե նրա համար, թե ինչ նա արել է հայ ժողովուրդի համար, այլ այն ամենի, ինչ նա արել է Ադրբեջանի ԵՄ-ի և ԱՄՆ-ի ժողովուրդների համար, որովհետև նա սպասարկել է այդ կողմերի շահերը՝ ի վնաս հայերի»,- տեսանյութում ընդգծում է Ամստերդամը։
Աղբյուրը` Ռոբերտ Ամստերդամ |

Անվտանգության խորհրդի նիստին հրահանգ է իջեցվել․ «Հրապարակ»
3109:00
«Չմոռանանք, թե ԵՄ խոստումներն ինչով են ավարտվել»․ Արթուր Խաչիկյան
9502:06
«Հաշվել եմ՝ 70-ից ավել Արարատի նկար կա նոր անձնագրի մեջ»․ Ալեն Սիմոնյան (տեսանյութ)
10600:33
«Իշխանությունը զավթելու փորձ է տեղի ունենում, չենք թողնելու ՀՀ-ն դարձնեն «գուբեռնիա»»․ Ալեն Սիմոնյան (տեսանյութ)
13600:01
«Ես դժգոհ եմ Իտալիայից, դժգոհ եմ Իսպանիայից». Թրամփ
244Երեկ, 23:24
«Լուծումը ոչ թե «ընկերության» միֆն է, այլ ըմբռնումը, թե ՀՀ շահերն ում հետ են համընկնում»․ Արման Թաթոյան
101Երեկ, 23:12
